28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հիմնական ընտրախախտումներն արել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը. տեղական դիտորդներ

“Ընտրական համակարգեր կենտրոն”  ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ  հանդիպամանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին էական խախտումներ չեն արձանագրվել: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական խմբերը, լրատվամիջոցները սերտ համագործակցում էին որոշ ուժերի վստահաված անձնանց եւ հանձնաժողովների անդամների հետ: Սա գաղտնիք չէր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության համար, […]

Ոստիկանապետը անհեթեթություն է համարում

Henaran.am –ը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե Շիրակի դատախազն ու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համատեղ կազինո ունեն, ինչը դժվարացնում է ոստիկանության աշխատանքը այդ մարզում: Վլադիմիր Գասպարյանը սա անհեթեթություն համարեց: Գյումրիի իրավապահները, հայտնի դեպքերից հետո թերացել են իրավիճակի վերահսկման առումով: Այս մասին գրում է “Հրապարակը” մասնավորապես կանգ առնելով […]

“YouTube”-ում գրանցվելը վճարովի կդառնա

“Google”-ը մտադիր է վճարովի դարձնել “YouTube” մի քանի վիդեոալիքների մուտքը: Այդ կերպ հոսթինգի սեփականատեր ընկերությունը փորձում է լրացուցիչ եկամտի աղբյուր ստանալ: Ինչպես հաղորդում է “Financial Times”-ը, որոշ ալիքներում գրանցվելու ամսավճարը 1.99 դոլար կկազմի:  Վիդեոհոսթինգի հիմնական եկամտի աղբյուրը գովազդային հոլովակներն են: Ներկայումս գովազդների քանակը ռեսուրսում, ինչպես նաեւ մյուս հոսթինգներում, սկսել է աճել: “eMarketer”-ի գնահատականներով` թվային գովազդից […]

Պատահական չէ, որ Շարմազանովը, Աշոտյանը նահանջեցին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը “ֆեյսբուքյան” հանրագրում գրում է. “Փետրվարի 18-ը չդարձավ քաղաքական նոր համակարգի, նոր հարաբերությունների խորհրդանիշ: Իներցիայի ուժը հուշում էր, որ Երևանի ավագանու ընտրություններն ավելի լավ որակ ունենալ չեն կարող: Այս անգամ Սերժ Սարգսյանի կողքին մարդկանց ու մոտեցումների դեֆիցիտ չկար: Այդ մոտեցումը, սակայն` սերնդափոխությունը չէր, անկախ` արտաքին էֆեկտից, Տարոնի ու նրա շտաբի պատասխանատուների ջահել լինելուց: […]

Ընտրակաշառքն ու գազելներով տեղամաս մարդ բերելը արձանագրվել է. եվրոպական դիտորդական առաքելության գնահատականը

Եվրոպացի դիտորդների 12 հոգանոց առաքելությունը հետեւել է մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին` Ստյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող Ստյուարտ Դիքսոնը կիսվեց իր դիտարկումներով և նկատառումներով: Նա նշեց, որ միջազգային դիտորդները հավատում են, որ իշխանությունները նաև պատասխան կգտնեն այն քաղաքացիների հանմար, ովքեր հաշվառված են, բայց չեն բնակվում հաշվառման հասցեում: Եվրոպացի դիտորդների կողմից […]

Ինչ գիտեր “Հանրապետականը” /վիդեո/

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ` մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ արտառոց որևէ դեպք չի գրանցվել: Եղել է միայն մեկ դիմում բողոք “ Ժառանգության “ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  կողմից: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այդ դիմումին անպայման ընթացք կտրվի և կքննարկվի առաջիկա ԿԸՀ նիստերի ժամանակ: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց .”Շատ նախնական գնահատմամբ կարող եմ առանձնացնել մի […]

Որքա՞ն ընտրակաշառք է ծախսվել

՛՛Հրաշքները լինում են երկնքում, մարդիկ գործում են իրենց շատ բնական, սոցիալ-տնտեսական շահերով և հետաքրքրություններով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ գնահատելով մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ընթացքը:  Սոցիոլոգի խոսքով` ընդդիմության խնդիրը` քաղաքականացնել ընտրությունները, չստացվեց: ՛՛Բոլորը հայտարարում էին, որ հաղթելու են, Երևանը կդառնա իշխանափոխման հաջորդ փուլ, բայց տեսանք, որ ընտրողները այլ բան են ուզում՛՛: Սոցիոլոգը […]

Իսրայելը փակել է իր օդային տարածքը հյուսիսում

Իսրայելցի զինվորականներն արգելել են թռիչքները երկրի հյուսիսում: Իսրայելի հյուսիսում գտնվող ամենամեծ` Հայֆա քաղաքի երկինքը կփակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն: Հայֆայում նաեւ բացվել են ռմբակոծություններից պաշտպանվելու համար նախատեսված քաղաքային ապաստարանները: Հրեական պետության իշխանություններն իրենց որոշումը չեն մեկնաբանում: Նախորդ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտներից մեկը, որն […]

Քենը “Բարեւ”-ի վրա մի թափեք

Երեւանի ավագանու ընտրություններում “Բարեւ, Երեւան” դաշինքի համամասնական ցուցակի թեկնածու Իզաբելլա Աբգարյանը անդրադարձել է արդյունքներին:  “Չեմ կարծում, որ Բարեւ Երեւանի` ավագանիում ստացած մի քանի տեղը շնորհավորելու առիթ են, քանի որ գլխավոր խնդիրը չլուծվեց ու Երեւանում արմատական փոփոխություններ անելը մնում է անհնարին: Հ.Գ ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչ ընկերներիս խնդրում եմ քենը Բարեւի վրա չթափել, ինչն արդեն նկատում […]

“Թող կայանա …” /վիդեո/)

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո, Henaran.am-ի թղթակիցը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից փորձեց ճշտել, թե ինչ կարծիք ունի Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ոստիկանապետի հետ ինքն էլ կարող է “արա”-ով խոսել: Հիշեցնենք, Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտնի սպանությունից հետո դիմելով պատգամավորներին` ասել էր`”արա, գողական ե՞ք, թե պատգամավոր”: Նիկոլ Փաշինյանն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ