19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

“Շատ բան չեմ ուզում՝ գոնե ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ երկիր”

Հաղորդավար Արմեն Դուլյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է. “Անտրամաբանական, կենսաչափական ու նաեւ ընտրական պատմություն… Գնացինք ընտրելու՝ կինս ու ես… Երկուսս էլ կենսաչափական անձնագրեր ունենք: Կնոջս տեղամասում կնոջս ձայնի իրավունքից զրկեցին, ասելով, թե կենսաչափական անձնագրով չի կարելի քվեարկել: Իմ տեղամասում ինձ այդ նույն կենսաչափականով հանգիստ թույլատրեցին քվեարկել՝ առանց փոքր իսկ առարկության… Հիմա եթե ասեմ, որ կասկածներ […]

Պարտվողական տրամադրությունները

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Հաշված ժամեր են մնացել մեր այս արդեն կարելի է ասել խայտառակ ընտրությունների ավարտին,հերթական անգամ իշխող կուսակցությունը ապացուցեց,որ անկարող է Հայաստանում կազմակերպել արդար և ազատ ընտրություններ:Անձամբ եղել եմ բազմաթիվ տեղամասերում և տեսել այն ամենը ինչ ամբողջ համացանցում այս պահին քննարկվում է:90- ականներ հիշեցնող այս ընտրությունների հետևանքները […]

Երևանցիների 45 տոկոսը արդեն ընտրել է

Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց այս պահին ընթացող Երևանի ավագանու ընտրությունների մինչև ժամը 18-ի տվյալները: Երևանի տարբեր վարչական շրջաններում ընտրության մասնակիցների ցուցանիշը հետևյալն է. Աջափնյակ վարչական շրջան-43,533 Ավան վարչական շրջան- 19,522 Արաբկիր վարչական շրջան-41 184 Դավթաշեն վարչական շրջան-38 211  Էրեբունի վարչաան շրջան- 38,211 Կենտրոն վարչական շրջան-36,444 Մլաթիա-Սեբաստիա վարչական շրջան- 36431 Նոր-Նորք վարչակա […]

Սա էլ տեսանք` “այլընտրանքային չլրագրողներ” /ֆոտո, վիդեո/

Մայիսի 5-ին ես եւ իմ գործընկերներն այցելելով Երեւանի տեղամասային ընտրական կենտրոններ` զարմացանք: Փորձառու լրագրողներիս ընտրական գործընթացներում կիրառվող “նոր տեխնոլոգիաներով” չես զարմացնի` “ամեն ինչ տեսել ու լսել ենք”: Ընդ որում, տարիներ շարունակ աշխատելով այս դաշտում` բոլորը բոլորին գիտեն` անգամ ով, որ լրատվամիջոցից է: Բայց արի տես, որ ոմանց մտավարժանքների արդյունքում “այլընտրանքային տեխնոլոգիաներ” են ի հայտ գալիս: […]

Մի քեֆ, մի ուրախություն … քաղաքապետ են ընտրում /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում գտնվող 8/21 ընտրատեղամասում թանաքի հետ կապված խնդիր չի եղել, սակայն քանի որ բավական ահազանգեր են եղել, որ թանաքն անհայտանում է, հեղուկն ավելացվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Երվանդ Մխիթարյանը: Նա ցույց տվեց թուղթ, որը  վաղ առավոտյան կնիքվել է և 16:00-ի դրությամբ չէր ցնդել:  Մխիթարյանը վստահեցրեց, որ ընտրությունները […]

Ոստիկանությունը` Henaran.am-ի հրապարակման հետքերով

 Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, 05.05.2013թ., ժամը 13:10-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:54-ին համացանցի “Henaran.am” կայքէջում տեղեկություն է զետեղվել, որ “Henaran.am”-ի խմբագրություն է ահազանգել Լ. Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող “Հունդայի”  188 ԼՍ 01 պ/հ ա/մ-ից Արաբկիրում, մասնավորապես Հր.Քոչար փողոցի 18 շենքի բակում գումար է բաժանվում […]

Որ կնոջս հետ լինեմ, կգաք անկողնում էլ կնկարեք… /վիդեո/

Երևանի Մալաթիա-Սեթաստիա վարչական շրջանի ` կարելի է ասել ընտրական օրվա ամենասկանդալային 8/08 ընտրատեղամասում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտնվելուց ու հորդորներ տեղալուց հետո էլ ընտրությունը հանդարտ չընթացավ: Հանձնաժողովի անդամները բարձարաձայն շարունակում էին գոռգոռալ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների ու դիտորդների նկատմամբ: Լրագրողները նկատեցին, որ ”Առաքելություն” կուսակցության ներկայացուցչին մոտենում է վստահված անձանցից մեկը և նրանք միասին […]

Ջան, մարտի են նետվում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կանայք /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Երեւանի թիվ 9/11 տեղամասում Երեւանի ավագանու անդամների ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորզիոնականում գտնվող, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը խոչընդոտեց հանձնաժողովի աշխատանքը իր խոսքով` պատշպանելով այդ տեղամասում ԲՀԿ-ի վստահված անձի` տիկին Ջուլիայի շահերը:  Վերջինս ընդմիջման գնաց եւ վերադառնալուց հետո սկսվեց մենամարտը նրա եւ հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի […]

Ոստիկանությունը բերման է ենթարկել

Henaran.am -ի թղթակցի հաղորդմամբ` քիչ առաջ Ներքին Չարբախում 12/18 և 12/19 ընտրատեղամասերում միջադեպ է գրանցվել: 3 մեքենաներից՝ 2 “PRADO” և 1 “TOYOTA COROLLA”,  բաղկացած շարասյունը կանգ է առել ընտրատեղամասերի մոտ, մեքենաներից իջել են սպորտային կազմվածքով տասնյակից ավել երիտասարդներ, որոնք եկել էին “դուխ” տալու ԲՀԿական թեկնածու Շառոյան Սամվելին: Երթևեկության կանոնները խախտելու համար ոստիկանությւոնը 3 մեքենաները տարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ