Մեկուսարանից դեղեր է խնդրել. Հայկական ժամանակ
՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ այժմ գտնվում է ‘’Աովետաշեն՛՛-ի մեկուսարանում, առողջական խնդիրներ ունի: Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասաց վերջինիս ընկեր, ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը:
՛՛Վոլոդյան դեղեր ա խնդրել, այսօր պետք ա ուղարկենք: Մի փոքր երեւի նեղվել ա, ներվերի հետ կապված խնդիրներ են՛՛,- ասաց Հարությունյանը: Նա նաեւ ասաց, որ այսօր Ավետիսյանի պաշտպան Ձաքարյանը բողոքը ներկայացնելու է Վերաքննիչ դատարան’ Վոլոդյայի խափանման միջոցը փոխելու համար: Արդեն 100 հոգի ստորագրել է Վոլոդյայի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրի տակ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: