Քարտեզագրվում են Սյունիքի համայնքների խնդիրները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անցած շաբաթ աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ տարածաշրջանների եւ համայնքների, դասակարգել ըստ առաջնահերթությունների եւ ներկայացնել համատեղ քննարկման համայնքներ նախատեսված առաջիկա աշխատանքային այցերի ժամանակ: Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ մարզպետը կարեւորեց նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը […]