23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Ես թքած ունեմ էս հող ու ջրի վրա՝ ասելա կառուցապատողը”. Կոմիտաս 5-ում կրքերը նորից թեժ են/վիդեո/

Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցապատման շուրջ առաջացած աղմուկը այսօր նոր լուծում գտավ Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Բնակիչները, որնք պայքարում են շինարարության դեմ հավաստում են, որ արդեն բազմաթիվ ճաքեր են առաջացել իրենց բնակարաններում, քանի որ շենքի շինարարությունը չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին:

“Ես զապիս ունեմ, որտեղ էս մարդը, որը կառուցումա մեր շենքը հելնում ասումա՝ ես թքած ունեմ էս հողի ու ջրի վրա: Քանի հոգի նստած էին քաղաքի գլխավոր արխիտեկտորը և Արաբկիրի թաղապետը”,-պատմեց Կոմիտաս 5-բնակիչ Մուշեղ Սուվարյանը:

Այսօր բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետին իրենց ընդունելու և լսելու խնդրանքով:Հուսով են, որ քաղաքապետը ճիշտ լուծում կգտնի իրենց համար:

Կոմիտաս 5-ի բնակիչների բողոքին միացան նաև “Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանը, նախախորհրդարանի անդամներ և քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դեռ ուշ չէ կառուցապատումը դադարեցնելու և ասենք բազմահարկի փոխարեն մանկապարտեղ կառուցելու համար.”Այստեղ պիտի 14 հարկանի շենք կառուցվեր ըստ նախագծի, սակայն “ժառանգության” աշխատանքների շնորհիվ փոփոխություն է եղել և այժմ կառուցվում է 7 հարկանի շենք”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ