16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր քննչական միավորումը այլ խնդիր է լուծելու. Հրայր Թովմասյան /վիդեո/

“Ես բամբասանքների չեմ հավատում: Միշտ էլ ասել եմ: Այդ մարմնի մասին խոսակցությունը նոր չէ, պարզապես ժամանակի հարց էր”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք միասնական քննչական մարմինը ստեղծվում է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի համար:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին ստեղծելու մասին:

Ըստ նախարարի, նոր մարմնի ստեղծումը չի նշանակում,  որ քննչական ծառայությունները արդյունավետ չեն աշխատում: “Դա նշանակում է, որ այս պահին կան այլ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է այս կառույցը”,-եզրափակեց Հրայր Թովմասյանը:

Այն հարցին, թե համաներում սպասվո՞ւմ է, նախարարն ասաց, որ տեղյակ չէ: “Տեղյակ լինեի էլ, չէի ասի, չի թույլատրվում”,-ասաց նա:

Ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ