07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սիրիայից փախստականների թիվն ավելի քան 2 միլիոն է

Փախստականների թիվը, որոնք լքել են Սիրիան, գերազանցում է երկու միլիոնը, հայտնել են ՄԱԿ -ի գերագույն հանձնակատարի փախստականների հարցերով կոմիտեից: Նրանցից մոտ 700 000-ը գտնվում են հարևան Լիբանանում, անընդհատ աճում է Սիրիայի մյուս հարևան երկրներում փախստականների թիվը: ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ “արյունահոսող Սիրիան լքում են կանայք, երեխաները, տղամարդիկ, ովքեր ուսերի վրա տանում են միայն իրենց […]

“Առաջին դասը”` քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված “Առաջին դաս” խորագրով տոնական միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:  Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր […]

Ինչով թող մտահոգվի ԱՄՆ դեսպանը. Իրավունք

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան:  “Իրավունք”-ը այս առնչությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ  Կոմիտաս վարդապետ Հովնանյանից: “Երբ ԱՄՆ դեսպանը իրեն իրավունք է տալիս Հայ եկեղեցուն, ժողովրդին ինչ-որ տեղ քննադատելու, ես կարող եմ ասել մեկ բան, Հայաստանում ոչ ոք չի մեղադրվում իր հավատամքին […]

Հեղինեն սպանել է երիտասարդին եւ դիակը թաքցրել է նկուղում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին: Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը: Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների […]

Որտեղ էր ԲՀԿ-ն. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին “Իրավունք”-ը հարցրեց, թե ինչու է ԲՀԿ-ն այս ամիսներին պասիվացել: “Ինչ նկատի ունեք` ամռան ամիսներ ասելով, այս արձակուրդային իրավիճակում պասիվությունը ո՞րն է”,-ասել է Գիրգորյանը: Ըստ Գրիգորյանի ԲՀԿ-ն չեզոք դիրք չի գրավել: “Մեզնից յուրաքանչյուրը խնդրահարույց հարցերին իր մասնակցությունն է ունենում”,-ասել է նա: Մանրամասները թերթի այսօրվա […]

Հովիկ Աբրահամյանի լուծումը` ռոմանտիկ մթնոլորտ` լուրջ խնայողությամբ. Հայկական ժամանակ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, ըստ “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում։ Բուխարի ունենալով եւ փայտ վառելով ԱԺ նախագահը կարող է ձմռանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում։ Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին եւ օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ գումարած լուրջ խնայողություններ։ Աժ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ […]

Քիմիական զենքի փորձագետները կարող են վերադառնալ Սիրիա

ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետները կարող է վերադառնալ Սիրիա` ավարտին հասցնելու քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ փորձաքննությունը: Ինչպես “Ինտերֆաքսին” է փոխանցել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, առաքելության ժամկետները դեռ որոշված չեն: 

Բիզնես-վումենը “գցել” է սյունեցիներին. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմեցին, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Նրանք վրդովված նշեցին, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից: Թերթը երեկ չկարողացավ կապվել գործարար կնոջ հետ, քանի որ նա չէր […]

Դաշնակցությունում ցնցված են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի ՀՅԴ աղբյուրները հայտնել էին, որ ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներերն պարապել: Հարցին, թե` անգլերեն գիտես, գերմաներենը ինչիդ է պետք,  նա արձագանքել է` լեզու է, էլի: Թերթը հիշեցնում է, որ ըստ իրենց աղբյուրների, առաջիկայում Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին: Ըստ նույն աղբյուրների, […]

Հայ ռազմագերու հարազատները բողոքի ցույց կանեն. Ժամանակ

Ադրբեջանում գերության մեջ պահվող Հակոբ Ինջիղուլյանից ընտանիքը լուրեր չունի: Հակոբի հորեղբայրը “Ժամանակ”-ին ասաց, որ եթե Կարմիր Խաչը քայլեր չձեռնարկի,  գյուղացիներով հավաքվելու են: “Բողոքի ցույց կանենք, բայց ինձ թվում է, որ պիտի աշխատի այս տարբերակը”,-ասել է նա: Հորեղբայրը նաեւ տեղյակ չէր այն լուրերից, որ Հակոբին տեղփոխել են երրորդ երկիր: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ