՛՛Բլեֆ՛՛ է տեղի ունեցել. ՛՛Փակ շուկայի՛՛ մոտ շուրջօրյա ակցիաներ են սկսվում/վիդեո/
“Ազատագրենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը և Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, “Նախախորհրդարանի” անդամ Լարիսա Ալավերդյանը այսօր անդրադարձան սուպերմարկետ վերաբացված Երևանի “Փակ շուկայի” խնդրին:
՛՛Կատարվել է բլեֆ, շուկան դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն սկսել են աշխատել: Եվ դեռ չի նշանակում, որ շուկայի պահպանության խնդրով մտահոգ ակտիվիստները պիտի քնեին այդ շուկայի պատի տակ: Այս ակտիվիստները լավ հասկանում են հարցի լրջությունը և իրենց պայքարը շարունակելու են՛՛,-նկատեց Վարդան Հակոբյանը:
Հոկտեմբերի 9-ից կսկսվեն ամենօրյա ակցիաներ նորաբաց շուկայի դիմաց: Նախաձեռնության անդամները հույս ունեն, որ միջազգային շրջանակներում կլինեն շոշափելի արձագանքներ և հնարավոր է հասնել նրան, որ վերականգնվի շուկայի նախկին տեսքը:
Իսկ այս պահին անհանգստացնող այլ հարցեր կան. ՛՛Ցավն այն է, որ վերացվեց պետականությունը: Մեկը, որը չունի համապատասխան կրթություն և էսթետիկա և սկսում է քանդել, օրենքը պիտի բռնի այդ ձեռքը: Սակայն պետության մեջ չկար մեկը , որը կանխեր այս հանցագործությունը: Այսինքն՝ հարված հասցվեց պետականության թիկունքին՛՛,-ասաց Վարդան Հակոբյանը:
Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ամեն մարդ պիտի իրեն զգա ակտիվիստ և չսպասի , որ ուրիշը պայքարի իր փոխարեն. ՛՛Ինչ է նշանակում՝ քանդվում է մշակութային օբյեկտը և մենք լծակ չունենք կանխելու այն: կարծում եմ մտավորականությունը պիտի այս առումով շարժվի, սակայն մտավորականությունը այսօր իր տեղում չէ, խոսում և պայքարում են միայն առանձին մտավորականներ՛՛,-հավելեց նախկին պատգամավորը :
Թեմայի շուրջ մասնագիտական փաստարկներով խոսեց նաև ճարտարապետ Մարինա Փարազյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: