07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Եթե վերցնեն, ընդդիմություն չեն /վիդեո/

”Եթե որոշեն վերցնել, դա կնշանակի, որ ընդդիմություն չեն, բանաձևը սա է: Եթե չեն վերցնի, կնշանակի, որ ընդդիմություն են… մնացածը իրենք գիտեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցություն անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ՀՅԴ-ի շուրջ պտտվող լուրերին: Նշենք, որ ըստ լուրերի` ՀՅԴ-ականներին առաջարկվելու են դեսպանների պաշտոններ: Իսկ ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն […]

Կբանակցեն նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման հարցերի շուրջ

Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Մաքսային Միության և Եվրասիական միության տիրույթի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները:  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա ասել է նաև, որ երկու երկրների նախագահները քննարկելու են քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցը, ինչպես […]

Փակ շուկայի հետ կապված անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը. ՄԻՊ

ՄԻՊ-ի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ”Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու […]

Պահանջատեր են` ինչ են ուզում ոստիկանապետից /լրացված, վիդեո/

Այս պահին ՀՀ ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչները: Նրանք պահանջում են բացատրություն տալ, թե ինչ է կատարվում հինգ ամիս առաջ այս օրը սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործում: Պռոշյանցի Վովա Սահակյանը իր խոսքում նշեց, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է պետական շենքի` գյուղապետարանի առաջ, և ազատամարտիկի , Մարտական խաչի […]

Դեսպանը ողջունել է ոստիկանների զսպվածությունը

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի: Անդրադառնալով տեղի ունեցող բողոքի ակցիաներին` դեսպանը նշել է, որ  ողջունում է բոլոր այն մարդկանց, ովքեր  իրենց ժողովրդական կամքի դրսևորումներն արտահայտում են խաղաղ ցույցերի միջոցով: “Ողջունում եմ նաև ոստիկաններին, ովքեր  պատշաճ կերպով են իրականացնում իրենց ծառայությունը և զսպվածություն […]

Մեկնել է Մոսկվա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի իր գործընկեր` Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, ս.թ. հունիս ամսին Ն. Պատրուշևի` Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ […]

Սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակ` չտեսնող երեխաների համար /ֆոտո/

Այսօր Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում նոր ուսումնական տարին սկսվեց սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակի բացումամբ, որտեղ չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն կյանքի համար անհրաժեշտ խոհարարական հմտություններ:  Խոհանոցի կահավորման և տեխնիկական վերազինման ժամանակ հաշվի են առնվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և հատուկ պահանջները՝ դասասենյակը դարձնելով հարմարավետ և ֆունկցիոնալ:  Դասասենյակն […]

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի  բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ […]

Կոպենհագենը կհյուրընկալի ”Եվրատեսիլ 2014”-ը

Դանիական ազգային հեռարձակող DR  հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ ”Եվրատեսիլ-2014” երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից: Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ