14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մի քիչ պլանկան շատ բարձր են վերցրել… նախագահը չի գնա՞ Ազգային ժողով

 ՛՛Չեմ կարծում, որ խնդիր կա, որ Էդվարդ Նալբանդյանը կամ Սերժ Սարգսյանը գան խորհրդարան: Բայց քանի որ կարծիքներ են հնչում, առաջարկում են, որ իրենք գան, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը հնարավոություն կստեղծի և Նալբանդյանը կհանդիպի շահագրգիռ պատգամավորների հետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ նախագահ Սերժ […]

Խաղող են մթերում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ  Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն  Արա Գրիգորյանն  այսօր  Երեւանի կոնյակի գործարարնի  Այգավանի մասնաճյուղում   մասնակցել են  խաղողի մթերման մեկնարկին:  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. “Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները եւս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել […]

Առաջարկում եմ Լիսկա Խաչատրյանին դատի տալ զինդատախազին” /վիդեո/

“Հայաստանում գնալով ամենաթողությունը դառնում է գերակա: Հայաստանում գնալով արդարադատությունը և իրավագիտությունը դառնում են առոչինչ”,-անդրադառնալով գորիսյան արյունոտ դեպքերի արդյունքում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը , այսօր հայտարարեց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Հետևաբար եթե նրա որդին ու թիկնապահը այսօր կարող են ազատ արձակվել, ուրեմն` ”Ես առաջարկում եմ Լիսկա […]

Միլիոնատեր թենիսիստուհին

ԱՄՆ-ի թենիսի մեծ սաղավարտի առաջնության կանանց մենապայքարի եզրափակիչում ամերիկուհի Սերենա Ուիլիամսը 7-5,6-7,6-1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ ամերիկուհին պաշտպանեց անցած տարվա իր տիտղոսը: Բացի այդ, Ուիլիամսը ռեկորդային գումար վաստակեց՝ 2.600.000 դոլար, դրան գումարած 1.000.000 դոլար՝որպես բոնուս: Սա 31-ամյա թենիսիստուհու 17-րդ հաղթանակն էր մեծ սաղավարտի մրցումներում:

Փոխվարչապե՞տն է մեջքին /վիդեո/

“Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, բողոքում ենք` ասում են Արմեն Գեւորգյանն ա մեր մեջքին, ում ուզում եք բողոքեք””,-Henaran.am-ի Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչները`ավելացնելով, որ “Արզնի-Շամիրամ” ջրօգտագործողների միությունը չի ընդառաջում գյուղացներին/ՋՕՄ/:   Վերջիններս հեկտարներով հողարտարածքներ են մշակել, բայց չեն կարողացել բերք ստանալ. ժամանակին ջուր չեն տվել:  “Ջրբաժանողները տալիս են, հետո չեն հետեւում, պիտի ջրատարի մոտ նստեն` հետեւեն: Թե […]

Պետք է փոխզիջում գտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. Օբամայի ուղերձը Ալիեւին

Եկել է ժամանակը նոր ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում, փոխանցում է РИАНовости-ն: Նամակը Ալիեւին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: “Հուսով եմ, որ Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը եւ ձեր կառավարության առաջ գնալու ցանկությունը նոր խթան կհանդիսանան […]

Արփինե Հովհաննիսյանը՝ copy-paste-ի դեմ… 100-200 հազար դրամ փոխհատուցում

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՛՛Հեղինակային և հարակից իրավունքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է, որ լրատվամիջոցները պարտավորվում են այս կամ այն լրատվամիջոցից փոխառված նյութը չտեղադրել ամբողջությամբ, այլ նպատակն արդարացնող ծավալով: ՛՛Լրատվական դաշտում հնչում են մտահոգություններ, որ լրատվական նյութերը փոխառնվում են, երբեմն առանց հղում կատարելու, ծավալն […]

Հովիկ Աբրահամյանին չի մեկնաբանում

 Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցին, թե երբ է նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել ու ՕԵԿ-ի հետ քննարկել Մաքսային միությանը Հայաստան անդամակցության հարցը: Նշենք, այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախագահը իրեն աջակցող քաղաքական ուժերի՝ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի հետ քննարկել է այդ հարցը: ՛՛Հովիկ Աբրահամյանի ասածները չեմ մեկնաբանում՛՛,-ասաց Բիշարյանը։ Հարցին, թե […]

Երկնակամարում տեղ ունի, բայց մարզպետի պաշտոն էլ չունեն

՛՛Հենց որ իրավապահ մարմիններում մի նշանակալից պաշտոն ունենամ, լիազոր մարմին, կկարողանամ պատասխանել: Իսկ այժմ պատասխանում եմ, դա հետաքննական մարմնի գործն է, հանգամանքներն են, և դրանք, կարծում եմ, այսօր հատորներ են, ու դրանց բացատրությունը ես չէ, որ պիտի տամ, ուրեմն գտել են  նպատակահարմար այդպես կամ իրողությունն այդիսին է: Այլ բան է, որ մենք կհատավանք, թե չէ […]

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։ Միջոցառումների շրջանակում Գեորգեն այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպեց քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկեց առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված