02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն. այստեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը /ֆոտո.վիդեո/

Քիչ առաջ “Հարսնաքար”-ի տարածք  եկավ նաեւ “Ժառանգություն”  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա,  կատարված դաժանաբար սպանությունից մեկ տարի անց իրական մեղավորները այդպես էլ պատիժ չստացան: “Երբեմն մեղավոր են ոչ թե պարգեւատրվողները, այլ  հենց պարգեւատրողները: Նման իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է անօրեն իշխանությունների կողմից, նրանց կողմից, ովքեր գողացել են ժողովրդի իրավունքը”,-ասաց Հովհաննիսյանը: […]

“Հարսնաքարի” մոտ փորձում են տեղադրել Վահե Ավետյանի հուշաքարը /վիդեո/

 Այս պահին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի դիմաց բազմաթիվ մարդիկ հավաքվել են հարգելու մեկ տարի առաջ այս ռեստորանում բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի հիշատակը: Վահե Ավետյանը և նրա ընկերները  2012 թվականի հունիսի 17-ն  ենթարկվել էին դաժան ծեծի, որի արդյունքում 12 օր հետո  երիտասարդ հայր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով զրկվեց կյանքից: Վահե Ավետյան շարժման […]

Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ… Սերժ Սարգսյանը մեկ-մեկ տեղը դրեց /ֆոտո, վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային […]

Սոցկայքերը չեն ստանձննի լրատվամիջոցների դերը. գերմանացի փորձագետ

“Սոցիալական կայքերը չենք կարող փոխարինել լրտավամիջոցներին”,-անցած շաբաթ Աղվերանում լրատվամիջոցների ներկայացուցիչներին Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած “Լրագրողական էթիկան եւ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը օնլայն մեդիաներում” սեմինար-քննարկմանն ասաց Գերմանիայի մամուլի խորհրդի անդամ Մանֆրեդ Պրոտցը: Նրա խոսքով  նման կայքերը չնայած լրատվականակտիվ  հարահոս են, գուցե նաեւ օպերատիվ, սակայն ժամանակավոր են բնույթ ունեն: Փորձագետի կարծիքով, սոցիալական ցանցերում լրագրողի գործունեությունը պետք է սահմանվի գործատուի հետ կնքած […]

“Անընդհատ սրա նրա դուռն ենք նայում” /վիդեո/

ԱԺ-ում նախկինում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը “և-և” թե “կամ-կամ” , այսինքն դեպի անդամակցություն ո՞ր միությանը քննարկումները համարում է   շինծու. “Երբ որ մենք ինքներս չենք կարողանում մեր արդյունաբերությունը զարգացնել, գյուղատնտեսությունը զարգացնել, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը լավացնել անընդհատ սրա կամ նրա դուռն ենք նայում թե ով է մեզ փող տալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Գառնիկ Իսագուլյանը: […]

Գյումրիի պատմական շենքերը վտանգի առաջ են /վիդեո/

Գյումրիում այսօր փլուզման եւ իսպառ վերացման վտանգի առջեւ են կանգնած ոչ միայն  100-ամյաեւ ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք-շինությունները, այլ նաեւնախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը: Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին եւ չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծմասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմիցբնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում: Նախորդտարիներին այդ  բնակիչներին պարբերաբար խոստացվել է […]

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ

Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում: Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ: Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման […]

Հայաստանում կա 920 անհայտ կորած. Լարիսա Ալավերդյան

Հունիսի 29-ը Հայաստանում եւ Արցախում հիշատակվում է որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պահեստազորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը, ով հանդիսանում է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, նշեց, որ  1992 թ.-ի այս օրը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով զոհվեցին Մարտակերտի շրջանի […]

20-ամյա աղջիկն արյունոտ արցունքներով է արտասվում /ֆոտո/

20-ամյա Յարիտզա Օլիվան վերջերս տարօրինակ կարմիր արտադրություն է նկատել աչքերից հոսելիս: Ավելի ուշ աղջիկը հայտնաբերել է, որ լացում է սեփական արյունով: Նա սարսափահար ակնաբույժի մոտ է շտապել` ասելով, որ երբեւէ խնդիրներ չի ունեցել աչքերի հետ, եւ խնդրել է, որ իրեն որեւէ դեղամիջոց նշանակեն, որը կդադարեցնի ակամա արյունահոսությունը: Սակայն բժիշկները ոչինչ չեն կարողացլ ասել աղջկան, քանի […]

Արմեն Չախալյանին ձերբակալել են

Վրաստանի իրավապահները  հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Նախնական տեղեկատվության համաձայն այդ մասին “Գռուզիա օնլայն” –ին տեղեկացրել է Ախալքալակի բնակիչներից մեկը: Նախնական տեղեկությամբ Արմեն Չախալյանը մեղադրվում է Նինոցմինդայում մի քանի ժամ շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպման մեջ: Ձերբակալմանը մասնակցել են Նինոցմինդայի, Ախալքալակի ոստիկանները, որոնք եղել են դիմակներով ու ինքնաձիգներով: Տեղեկատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված