19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Եգիպտոս. արյունալի քայլ դեպի անցյալ. “The Washington Post” /վիդեո/

“Նախ հրոսակները եկան”,-այսպես է սկսվում է “Մուսուլման եղբայրներ” եգիպտական շարժման պաշտոնական ներակայացուցչի հոդվածը “The Washington Post”-ում: “Զինված մարդիկ կանգնեցին կամրջի վրա` Կահիրեի համալսարանի խաղաղ ցուցարարների վերեւում: Հուլիսի 3-ի վաղ առավոտյան, երբ գեներալները պատրաստվում էին հայտարարել իրենց հեղափոխության մասին, 18 մարդ է սպանվել, 100-ը` վիրավորվել: Սակայն մամուլը տեղեկացրել է ընդամենը նախագահ Մուրսիի համախոհների եւ հակառակորդների բախումների […]

“Ոսկե ծիրանի” հանդիսավոր բացումից հետո /վիդեո, ֆոտո/

Կիրակի՝ հուլիսի 7-ին “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունից հետո կազմակերպիչները շտապեցին հանել Օպերայի թատրոնի շենքի վրա կախված պաստառները: Այնքան էին շտապում, որ նույնիսկ չսպասեցին փառատոնի մասնակիցները հեռանան տարածքից: Թե ինչ է ֆիքսել Henaran.am-ի տեսախցիկը՝ տեսանյութում:

Ո՞վ է լինելու Սյունիքի նոր պատգամավորը

Ամառային տապն ու “ռելաքսային” տրամադրությունը դեռեւս չի շտապում հասնել Հայաստանի ամենասկանդալային մարզ` Սյունիք: Թեեւ իշխող “Հանրապետականը” հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին “պոստին” նոր թեկնածուի մասին, սակայն քաղաքական կրքերն այս մարզում դեռ եռում են: Մամուլը շարունակում է քննարկել` այս անգամ արդեն նորանշանակ մարզպետի` Վահե Հակոբյանի թափուր թողած պատգամավորական մանդատի հնարավոր թեկնածությունը` հավանականների ցանկում առաջատար […]

Խառնաշփոթ Ստամբուլում. Գեզի զբոսայգին կրկին փակել են /վիդեո/

Ստամբուլյան Գեզի զբոսայգին, որի վերակառուցման փորձը 2013-ի հունիսին ողջ Թուրքիայում զանգվածային ցույցերի  պատճառ դարձավ, հերթական անգամ փակվել է` վերաբացումից 3 ժամ անց, հաղորդում է “BBC”-ն: Փակման պատճառ է դարձել ընդդիմության կոչը` այնտեղ կրկին բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանությունը հերթական անգամ ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի միջոցով ստիպել է մարդկանց լքել այգին:  Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետը պաշտոնապես […]

Կայացավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Այսօր կայացավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որի  համանախագահներն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված […]

Հռոմի պապը կոչ է արել քահանաներին հրաժարվել շքեղ ավտոմեքենաներից

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իտալիայի մայրաքաղաք ուխտագնացության ժամանած քահանաներին, աբեղաներին եւ կրոնական սպասավորներին ուղղված խոսքում կոչ է արել նրանց ավելի համեստ կյանք վարել եւ հրաժարվել շքեղ ավտոմեքենաներից եւ ժամանակակից սմարթֆոններից: Հայր Ֆրանցիսկոսը հայտնել է, որ քահանայի տեսքը թանկարժեք ավտոմեքենայում տխրեցնում է իրեն, քանի որ եկեղեցու ծառայողի համար ավելի կարեւոր պիտի լինի քաղցի մատնված երեխաներին […]

Ազնավուրը դուդուկ է նվագել. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: “Մաեստրոն հրավիրում է”,- մուտքի մոտ հայտարարեց “Ոսկե ծիրանի” հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն` Շարլ Ազնավուրը: Նա շրջեց հարկերով, վայելեց Գեւորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան: “Մաեստրո, երբեւէ փորձե՞լ եք դուդուկ նվագել”,- հետաքրքրվեց […]

Ստուց թռնում ես, որ ինչ անես. Առավոտ

“Առավոտ”-ը իր խմբագրականում անդրադարձել է արտագաղթի թեմային: “Հեսա ես էլ եմ ստուց թռնելու”։ Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների “բողոքական մենախոսության” ավարտը։ Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ “թռնելով” ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն։ Իրականում դա թուլության, անպատասխանատվության եւ հարմարվողականության բարձրագույն դրսեւորումն […]

Խաչիկյանին Աղվանն է ասե՞լ. Ժամանակ

“Ժամանակի”  տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Ըստ թերթի, այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր։ Իսկ սոցիալական ապահովության ծառայությունը , որն այն ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամառը զուր չեն անցկացնում. Իրավունք

Ի պատասխան մամուլում հնչող տարբեր տեսակետների ու քաղաքական վերլուծությունների՝ թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամառը զուր չեն անցկացնում եւ ծածուկ համագործակցության ուխտ են արել, ինչպես նաեւ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀԱԿԿ-ն մոխիրներից հառնել եւ փորձում է ակտիվանալ, իսկ ԲՀԿ-ն օր օրի ավելի լռակյաց է դառնում, ԲՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են համառորեն լռել։ “Իրավունք”-ն է փորձել ճշտել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ