02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոստիկանապետից պահանջում են պատժել

Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ  ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ “Շիրակ” միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ. Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու […]

ԱՄՆ-ում բացվել է աթեիստներին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը

“Ամերիկյան աթեիստները” Ֆլորիդայի Սթարք քաղաքում տեղադրել են աթեիզմին նվիրված առաջին հուշարձանը, գրում է “Miami Herald” թերթը: Հուշարձանը տեղադրվել է շրջանային դատարանի շենքի մոտ` տեղի քրիստոնեական համայնքի “10 պատվիրանների հուշարձանի մոտ”, որի ապամոնտաժումն էին պահանջում ակտիվիստները: Ներկայացված հայցի համաձայն` կրոնական հուշարձանը կառուցված է պետական հողում, ինչը հակասում է ԱՄՆ-ի օրենսդիր նորմերին: Աթեիստները ետ են վերցրել իրենց հայցը […]

Զինծառայողը չի հայտնաբերվել

 Հունիսի 27-ից Լուսակերտի զորամասից անհետացած զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հուլիսի 1-ի առավոտյան Henaran.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, զինվորը ինքնակամ լքել է զորամասը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Ըստ խոսնակի, զորամասում  Տարոն Հայրունու հետ […]

Մեկնարկեց Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագիրը

Կիեւում ԵՄ-ի աջակցությամբ տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդական քաղաքականության աջակցության տարածաշրջանային ծրագրի բացման կոնֆերանսը: Միջոցառման բացմանը մասնակցեց ավելի քան 60 պատվիրակ` Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Բելառուսից: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, “Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության […]

Առավոտ կանուխ՝ գյուրզա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: “Հարգելի Սերժ Ազատի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն […]

Սկի ժամանակ չի ունենա, թե չէ կարելի էր գնալ մի բաժակ թոթի արաղով շհնավերաց ծնունդը …

Հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Սերժ Սարգսյանը  դարձավ  59 տարեկան:  Բազմիցս առիթներ ենք ունեցել` զրուցելու նրա ուսանողական, մարտական, կուսակից ընկերների հետ: Ի մի բերելով, կարող ենք ասել` Հայաստանի նախագահը չափազանց աշխատասեր, խստաբարո եւ հոգատար մարդ է: Ի դեպ, երեկ երբ տաքսով տուն էի վերադառնում,  ռադիոկայաններից մեկով ասացին, որ հունիսի 30-ը […]

Վահագն Չախալյանի հայտարարությունը

2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել է իմ եղբայր՝ Արմեն Չախալյանը: Օրենքի առջեւ հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռեւս որոշ չափով իրենց ազդեցությունը […]

Քիչ ջուր խմելով կրճատվում է կյանքի տևողությունը /վիդեո/

Հատկապես նիհարելու երազանք ունեցող մարդկանց մոտ կա կարծրատիպ, որ շատ օգտագործվող ջուրը գիրացնում է: Բժիշկ- սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում.”Ջուրը չի կարող գիրացնել քանի որ ջուրը ինքը ոչ մի կալորիա չունի, մեր օրգանիզմի 60-70 տոկոսը ջուր է ու եթե ջուր չեք խմում դրանով կարճացնում եք Ձեր կյանքի […]

Ոստիկանները արգելեցին տեղաշարժվել. Վահե Ավետյանի հիշատակին տեղադրված հուշաքարը չկա ,Գասպարին պառկեց/վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի  մոմավառությունից հետո հավաքված քաղաքացիները փորձեցին շարժվել  Ավան վարչական շրջան, որտեղ գտնվում է Ռուբեն Հայրապետյանի տունը: Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների տեղաշարժը, փակել են ճանապարհը եւ արգելեցին  առաջ շարժվել:  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը եւ ակցիան անօրինական են, եւ իրենք թույլ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված