05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխարհն` աղով, աղն էլ` համով…

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը կարծում է, որ ուսումնական պրոցեսում տեխնիկան պետք է չափավոր օգտագտործվի: ”Այն, ինչ ուղեղի փոխարեն որևէ գործիքով է անում ուսանողը, ուրեմն այդչափ պակաս է բավարարում նրա ուղեղը: Ես շատ ափսոսում եմ, որ հաշվիչներով են գործողություններ անում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Վերջինս դեմ չէ տեխնիկայի կիրառմանը, սակայն այն պետք է ճիշտ օգտագործել: ”Հայ ժողովուդրը մի լավ խոսք ունի` աշխարհը` աղով, աղն էլ համով, պիտի այնքան գցես, որ համ տա, ոչ թե դառնա եսիմ ինչ”,-նշեց նա: 

Հարցին, թե որ տարիքից դպրոցականը կարող է կիրառել համակարգիչ, Ղուկասյանը պատասխանեց, որ նայած թե որ առարկայի մասին է խոսքը և ինչ նպատակովէ  օգտագործվում համակարգիչը: ”Համակարգիչը պետք է գործիչ լինի այդ առարկան ուսանելու մեջ, դրանով չպիտի փոխարինես”: 

Ինչ վերաբերում է նրան, որ աշակերտների դասագրքերին փոխարինելու են եկել համակարգիչներն, ապա ԿԱԻ տնօրենը շեշտեց. ”Համակարգիչը որպես ինֆորմացիայի աղբյուր պետք է բերել ուսումնական պրոցես, պետք է չափավոր հանձնարարություն տալ համակարգիչների հետ կապված, իսկ աշակերտները   դասագրքի հարգը պետք է իմանան, այսինքն` համակարգիչն ու դասագիրքը պետք է զուգակցել”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ