11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

“Բարսելոնա”-ն հետաքրքված է “Չելսիի” խոաղացներով

Ինչպես նշում է Sport.es կայքը , իսպանական “Բարսելոնա”-ն հետաքրքրված է Լոնդոնի “Չելսիի” երեք խաղացողներով: Կատալոնացիները ուշադրություն են դարձրել հարձակվող Ֆեռնանդո Տորեսի , կիսապաշտպան Խուան Մատայի, պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի վրա : Այս ֆուտբոլիստները , Մոուրինյոյի վերադարձից հետո կորցրել են տեղը հիմնական կազմում, բացի այդ այլեւս հրավերներ չեն ստանում Իսպանիայի հավաքականից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , […]

Տղամարդը 6 ամսական դստերը մի քանի անգամ խփել է գետնին

Ռուսաստանի Ալթայի նահանգում 19-ամյա տղամարդը մեղադրվում է 6 ամսական դստեր դաժան ծեծի մեջ: Կնոջ հետ ընտանեկան վեճի ժամանակ նա 6 ամսական դստերը մի քանի անգամ խփել է գետնին: Երեխային բազմաթիվ կոտրվածքներով հասցրել են հիվանդանոց: Նրա վիճակը շատ ծանր է:

“Առաջին գյուլեն քո ճակատին կխփեմ”. սպանե՞լ է զոքանչին

“Եկել եմ պայքարելու, որ արդարություն գտնեմ, կաշառակեր քննիչներին մեղադրեմ, որ հանցագործ մարդկանց տանեն բանտ”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց կառավարության շենքի մոտ միայնակ բողոքող Ռոբերտ Բարսեղյանը: Նա պայքարում է իր մահացած մոր համար. ասում է` քրոջ ամուսինը  սպանել է իր մորը՝ տան համար եւ ազատության մեջ է: “Քույրս առանց մորս իմացության, առանց իմ իմացության՝ 1993 թվականին, […]

Ոստիկանապետը հանդիպեց ԱՄՆ դեսպանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին: Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարեւորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսեւորել են հանդուրժողականություն եւ զերծ մնացել ուժային մեթոդներից: Միեւնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաեւ, որ ծանոթ է […]

Սնոուդենը ռուսերեն է սովորում եւ սպասում է ծնողների ժամանումին

Էդուարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստարան է ստացել Ռուսաստանում, ներկայումս սովորում է ռուսաց լեզուն եւ սպասում է ծնողների ժամանումին: Այդ մասին ասել է փաստաբանների պալատի անդամ, Սնոուդենի ներկայացուցիչ Անատոլի Կուչերենան, փոխանցում է Газета.Ru-ն: “Նա շատ ընդունակ է, շատ արագ է սովորում ռուսերեն”,- ասել է փաստաբանը, ով Սնոուդենին բառարան է նվիրել: Նա նաեւ ասել է, որ ներկայումս […]

Պիտի որ մի բան ստացվի. եկեղեցու ներքին հակասություններից /վիդեո/

”Ով ա բարձրացրել, իրեն պիտի հարցնեք”,-այսօր Մայր Աթոռ Սուրջ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազան Կճոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթում հնչեցրած մտահոգությունների մասին:  ”Իմ կարծիքը ժողովին մասնակցելն է”,-ասաց Սրբազանը: Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս ժողովը կօգնի կարգավորել հայ առաքելական եկեղեցու ներսում գոյություն […]

Շուշիում բացվեց Բարեկամության պուրակ

Սեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի եւ Լոս-Անջելես քաղաքների միջեւ բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ եւ բազմաթիվ հյուրեր: Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես […]

Մովսիսյանն ու Օզբիլիզը հրավիրվել են

Ինչպես հաղորդում է Մոսկվայի Սպարտակի պաշտոնական կայքը , Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին մասնակցելու համար : Հիշեցնենք , որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը ընդունելու է բուլղարացիներին , իսկ հոկտեմբերի 15 -ին հյուրընկալվելու է Իտալիային 

Տղամարդու դիակը ավելի քան մեկ տարի մնացել է բնակարանում

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու դիակ, ով մահացել է մեկ տարի առաջ: Տղամարդուն հայտնաբերել են այն բանից հետո, երբ հարեւանուհին բողոքել է, որ իր տուն ջուր է լցվում: Երբ համատիրության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, հայտնաբերել են մոտ 50 տղամարդու տարեկան դին: Մահվան պատճառները պարզվում են, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Սա նշանակում է ժողովրդի կաշին քերթել……/վիդեո/

Վարդան Պետրոսյանը այսօր կրկին անգամ անդրադարձել է Հայաստանում տրանսպորտի սակագնի բարձրացմանը:Երևույթը համեմատելով Ֆրանսիայում` էլեկտրոգնացքների կես եվրոյով թանկացման նմանատիպ իրավիճաի հետ դերասանը փաստեց.”Մեր մոտ թանկացումները գնում են անմարդկային չափերով, որովհետև էստեղ ամեն ինչ կանոնից դուրս է, էստեղ ոնց ուզում այնպես են թանկացնում և  ոչ մեկը թող չփորձի հավատալ, որ գազի այդպիսի վայրենի թանկացումը կապված է տնտեսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ