10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մովսիսյանը հաղթանակ պարգեւեց ՛՛Սպարտակին՛՛ /վիդեո/

Ռուսաստանի առաջնությունում կայացած 13-րդ տուրում Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի ՛՛Սպարտակը՛՛ հյուրընկալվել էր Կառլեն Մկրտչյանի ՛՛Անժիին՛՛: Նշենք, որ խաղը անցավ ոժգին քամու առավելությամբ,այդ պատճառով թիմերը չկարողացան ցույց տալ իրենց հնարավորությունները: Այնուամենայնիվ,  հանդիպման ֆավորիտ ՛՛Սպարտակը՛՛ կարողացավ հաղթանակ կորզել: Հանդիպման միակ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով աչքի ընկավ հանդիպման 27 րոպեին: Նշենք, որ Մովսիսյանը […]

՛՛Տաշիրը՛՛ կկառուցի

՛՛Տաշիր՛՛ բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների  գլխավորությամբ, որոշել է նոր,  ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաև Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի ՛՛Ռումինական՛՛ կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց է և լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ  հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքներն մոտ օրերս արդեն […]

ՀՀԿ-ի երիտասարդները ԼՂՀ-ում էին

Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել: Հայաստանցի երիտասարդներն  Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային  ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում քննարկումներ են […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու, փոխանցում է apa.az-ը: Կարճատեւ այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարկ է նշել, որ  նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։ 

Հայաստանից մնացին երեքը

Ալմա Աթայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչ փուլը: Այս փուլում Հայաստանից կմասնակցեն երեք հոգի: 52(կգ) քաշային կարգում պայքարը շարունակում է Նարեկ Աբգարյանը, ով հոկտեմբորի 22-ին ռինգ դուրս կգա Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի դեմ: 56(կգ) քաշային կարգում այսօր իր մենամարտը կանցկացնի Արամ Ավագյանը, ում որպես մրցակից բաժին է հասել օլիմպիական չեմպիոն Ռոբելսի Կարազանան, […]

Կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է ՛՛Երկրի իրավիճակը՛՛ շարքից հերթական զեկույցը՝ ՛՛Կոռուպցիան Հայաստանում՛՛ վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն  այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի […]

Lուրջ պաշտոններ զբաղեցնող անձինք ազատվելու են համակարգից

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առաջիկայում  լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, առայժմ չեն կիսելու կոմիտեն՝ առանձանցնելով մաքսային եւ հարկային տեսչությունները: Փոխարենը, երկար քննարկումներից հետո որոշվել է փոխել որոշ չինովնիկերի: Մասնավորապես լուրջ պաշտոններ զբաղեցնող անձինք ազատվելու են համակարգից կամ “ռակիրովկա” են արվելու:

Նախագահի որդին ձերբակալվել է

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:

Ներքին արյունահոսություն կար. Վարդան Պետրոսյանին վիրահատել են

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, վիրավորների թվում է նաև  հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով տեղափոխվել է ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն: Henaran.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, տեղեկացրեց, որ ինքը եղել է հիվանդանոցում. “Վարդան Պետրոսյանը այժմ վերակենդանացման բաժնում է և քնած է: Փայծաղը պայթել է, այնտեղ ներքին արնահոսություն կար, […]

Հնարավոր է մերկասառույց

Հոկտեմբերի 20-ին առայժմ կպահպանվի ամպոտ եղանակը, ամենուրեք դեռ հնարավոր են տեղումներ, լեռներում` ձյուն, Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Իսկ առատ տեղումներ են սպասվում արդեն միայն Սյունիքում և Արցախում: Եվ գիշերը, և ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հարավային շրջաններում նվազումն ավելի զգալի կլինի` մոտ 8 աստիճան: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային ավադողերով:  Եղանակը Երևանում: Հոկտեմբերի 20-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ