02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ում պատվերն է կատարում ԲՀԿ-ը

” ”Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կատարում է  իր մի քանի հարյուր հազար ընտրողների պատվերը: Ես կարծում եմ` դրա մասին պիտի հայտնի լիներ վաղուց արդեն բոլորին, ինչն արտահայտվում է մեր օրենսդրական նախաձեռնություններով, մեր հրապարակային գործողություններով, քաղաքական անշեղուն կուրսով ու պաշտոնական դիրքորոշումներով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի, թե իսկապես ԲՀԿ-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերն է կատարում:

Նշենք, որ այս մասին այսօր ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ նախկին անդամ, ”Համաձայնություն” կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:  Վերջինս ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին անվանել է նաև ռուսամետ ուժեր:

”Ինչ վերաբերում է  որևէ կողմին միտված լինելուն, ապա ”Բարգավաճ Հայաստանը” քաղաքական ուժ է, որի համար բոլոր տեսակի արտաքին հարաբերություններում գերակայում է ՀՀ շահը: ՌԴ հետ գործակցությունը, ռազմավարական հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով մեզ համար կարևորագույն հանգամանք են: Բայց դա չի նշանակում, որ որևէ այլ պետության կամ միջպետական միավորման հետ հարաբերություններ չպիտի լինեն”,-եզրափակեց Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ