03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեք օրը բավական է. Գերմանիայի դեսպանի ”մեսիջը”

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը տեղյակ չէ` նոյեմբերի 29-ին վիլնյուսյան գագաթնաժողովում որևէ պայմանագիր կնքվի Հայաստանի և ԵՄ-ի միջև, թե ոչ:  

”Որքանով ես տեղյակ եմ, դա դեռ քննարկման մեջ է”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: ”Դեռ  շատ ժամանակ կա, երեք օր, սա միջազգային կոնֆերանս է, իսկ դրա համար երեք օրը բավական շատ է: Շատ բաներ արվում են հենց նույն օրը, երբ մասնակիցները  հավաքվում են միասին ու սկսում քննարկել հետագա անելիքները”,-նկատեց դեսպանը:

Նա հավելեց, որ Հայաստանն ուզում է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, սակայն ինքը չի կարող գուշակել, թե ինչ կլինի Վիլնյուսում: ”Ես չեմ կարող գուշակել ապագան, եկեք սպասենք, կտեսնենք ամեն ինչ”,-խորհուրդ տվեց Ռ. Մորելը: Վերջինս շեշտեց, որ իր կարծիքով` ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, սակայն անկախ նրանից` դա կլինի, թե ոչ, ամենակարևորն այն է, որ Հայաստանը մնում է Արևելյան գործընկերության երկրների շարքում: 

Գերմանիայի դեսպանը հավելեց, որ տեսակետ կա, թե Եվրոպան դեպի իր կողմ է տանում երկրներին, իսկ Ռուսաստանն` իր, սակայն դա սխալ է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ