10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Եղանակը կտրուկ կցրտի

Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին` լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին հատկապես ցերեկը կնվազի 12-15 աստիճանով:

՛՛Կամ, կամ՝ Տարոնը պիտի ընտրի՛՛

Սայաթ Նովա 10 հասցեում սպասվող կառուցապատմանը առաջին իսկ վարկյանից դեմ են հարակից 5 շենքերի բնակիչները: Սայաթ-Նովա 12 շենքի լիազոր ներկայացուցիչ Անաիդա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով շենքի բակում գտնվող կաթսայատան տեղում բազմահարկ և բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցելու մասին՝ ասաց. ” Ժողովներին միշտ հարցրել եմ, թե ինչ պետք է արվի կաթսայատան հետ, սակայն պատասխան չեմ […]

Նալբանդյանը հեռանում է

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:31-ամյա թենիսիստը նման որոշումը ընդունել է ուսի վնասվածքի պատճառով, որը խանգարում է նրան հանդես գալ բարձր մակարդակով: Հայազգի մարզիկը իր կարիերայի ընթացքում կարողացել է նվաճել 11 տիտղոս, իսկ դասակարգման աղյուսակում բարձրացել է մինչեւ 3-րդ հորիզոնականը: Չնայած ընդունած որոշմանը, Նալբանդյանը մրցաշրջանի վերջում 2 ցուցադրական հանդիպում կանցկացնի իսպանացի թենիսիստ Ռաֆայել […]

՛՛Ձեռքի հետ՛՛՜ ՛՛Փակ շուկան՛՛ էլ

Մինչ ՛՛Փակ շուկան՛՛ նախապատրաստում են բացման արարողությանը, ՀՀ մշակույթի նախարարության ՛՛Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովը հայտարարություն է անում, որտեղ ասվում է.   Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձևավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին: Աշխարհի շատ ու շատ […]

Թունավորումից մանկատան երկուս սան մահացել են, 22ը` հոսպիտալացվել

Թաթարստանի գյուղերից մեկում մանկատան երկու սան է մահացել, եւս 22-ին տեղափոխել են հիվանդանոց, փոխանցում է РИА Новости-ն: Քրեական գործ է հարուցվել անփութության մեղադրանքով: Երեխաները մահացել են փորլուծությունից, հոսպիտալացված երեխաների մոտ էլ նույն նշաններն են:

ԱԺ պատգամավորը՝ ուսուցիչներին

2010թ հոկտեմբերի 5-ը  պաշտոնապես հռչակվեց Ուսուցչի օրվան նվիրված տոն: Ուսուցչի տոնին ընդառաջ ցանկանում եմ ջերմ մաղթանքներս հղել մեր հանրապետության բոլոր ուսուցիչներին: Անշուշտ, մարդկային բնականոն երևույթ է սովորել և ճանաչել աշխարհը, իսկ ահա նոր գաղափարների, գիտելիքների, արժեքների փոխանցումը, այն մարդկանց խնդիրն է, ում ուզում եմ խոսքս ուղղել այսօր: Կրթությունը անհատի կենսական հնարավորությունների բանալին է, և այդ բանալին այսօր […]

Տղամարդ էր, թող անուն տար…/վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը ազատամարտիկների շահերը պաշտպանող նախագիծ են պատրաստում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Սարոյանը: ՛՛Հիմա հանձնաժողովների հետ աշխատում ենք, կասեմ, շատ լավ բան ա, իրոք , էս օրենքը շատ լավն ա՛՛,-ասաց նա: Սարոյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանի հայտարարությանը, թե արցախյան […]

՛՛Բորուսիայի՛՛ հաղթանակը՝ 3 գնդակ ՛՛Մարսելի՛՛ դարպասին

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը ՝ ”Բորուսիան”, սեփական հարկի տակ 3 – 0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիական ”Մարսելի” նկատմամբ : Հայ ֆուտբոլիստը մասնակցեց հանդիպմանը հենց մեկնարկից եւ բավականին հաջող հանդիպում անցկացրեց: Ընդ որում, Մխիթարյանը առաջին գոլի ժամանակ բավականին ակտիվ կերպով մասնակցեց գրոհին: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին, եւս […]

Ինքնաթիռում երեխա է մահացել

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Երեխայի ծնողները նրան Կիրով էին տանում Մոսկվայում տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո: Օդանավակայան են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն երեխային ոչնչով չեն հասցրել օգնել:

Գողակա՞ն ես, թե՞ դատավոր …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը խոսեցին տրանսպորտի ուղևվարձի թանկացման դեմ դատարան ներկայացված իրենց հայցի և դրա մերժման մանրամասները: ՛՛Բարեւ Երեւան՛՛ խմբակցությունը օգոստոսի 7-ին հայց է ներկայացրել դատարան, որը երեկ մերժվել է: ՛՛ՀՀ արդարադատությունը սպանվել է և դեռ սպանվում է, և դա արվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ