18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Նախագահի սիրուհին

20-րդ դարում բացի Մոնրոյից չկա այլ անուն կամ երևույթ, որը խորհրդանշում է կանացիություն եւ կիրք: Այս դերասանուհին դարձավ խորհրդանիշ, որի մասին գիտեին բոլորը, ձգտում էին շատերը: Մոնրոն պարզ դարձրեց հասարակությանը, որ տգեղ կանայք չկան, ցանկացած գին գրավիչ է յուրովի: Սակայն նրա հմայքը դարձավ իր փառքի և անկման պատճառը:

Արդեն 13 տարեկանում Մոնրոն շպարվում էր, ներկում շրթունքները, սեթևեթելու մեթոդներ մտածում, արհեստական ծիծաղ էր հորինել, ինչը նրան ավելի գրավիչ էր դարձնում: Մոնրոն շուտ սկսեց հանդիպել տղաների հետ, հայրական ջերմության պակասը միշտ փնտրում էր օտար տղամարդկանց մեջ:

Նրա առաջին ամուսինը` Ջիմ Դոուերտին, կարող էր հպարտանալ, որ դարձել է Ամերիկայի առաջին կնոջ ամուսինը, սակայն այս հանգամանքը նրանց միությունը չկայունացրեց: Այս տղամարդուն փոխարինելու եկավ Բեն Լայոն, ով “20-րդ դար-Ֆոքս” կինոստուդիայի ղեկավարն էր և որն էլ տալիս է Նորմա Ջին Բեյքերին Մերիլին Մոնրո բեմական կեղծանունը:

Երբ Մոնրոն արդեն հայտնի էր ողջ աշխարհում, սակայն անձնական կյանքը չէր գոհացնում նրան, սկսում է հանդիպել Ջո դի Մաջոյի հետ, սակայն նրա հետ ևս երջանիկ լինել չի կարողանում: Մերիլինի 4-րդ տղամարդը դառնում է գրող Արթուր Միլլերը, ով, ըստ նրա, վերջապես գրելու էր իրեն համար նախատեսված դերը:

Նրանց համատեղ կյանքը ևս չի ստացվում: Երբ հետագայում Արթուրին հարցնում են Մոնրոյի սպանության մասին, նա պատասխանում է, որ այդպիսի անունով կնոջ չի ճանաչում: Մոնրոյի հետ կապված տղամարդկանց ցանկում անհնար է չնշել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդուն և նրա եղբորը`Բոբ Քենեդուն: Ասում են` մեծ երգչուհին ու դերասանուհին սպանվել է նրանց մասին գաղտնի ինֆորմացիա իմանալու պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ