28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ միասին. Զուրաբյանի հաղթանակը /վիդեո/

Ազգային ժողովի դիմաց այս պահին բողոքի ցույց է անցկացվում, որը նախաձեռնել է ֆեյսբյուքյան ՛՛Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների՛՛ խումբը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին կոչ արեց չհուսահատվել, որ արտահերթ նիստը չկայացավ: Հիշեցնենք, որ արտահերթ նիստում պետք է քննարկվեր օրենքը, սակայն քվորում չկար: “Ես մոտեցա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, եւ հարցրի, թե ինչու չկա ՛՛Հանրապետական՛՛ խմբակցությունը: Վերջինս […]

ԱԺ արտահերթ նիստը ձախողվեց /վիդեո/

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. ներկա էր 45 պատգամավոր: Նիստը ընդմիջվեց 3 ժամով՝ օրենքի համաձայն՝ քվորում ապահովելու համար: Թե ինչն էր պատճառը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց նիստին, այն դեպքում, երբ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե կմասնակցեն, ԱԺ […]

Հայ շախմատիստները հաղթում են

Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հանգստից հետո կայացել է 6-րդ տուրը:  Հայաստանի տղամարդկանց հավաքականը կարողացել է դժվարին պայքարում հաղթանակ կորզել Հունգարիայի հավաքականի հետ խաղում: Գրանցվել է 2.5 – 1.5 հաշիվը: Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել Սերգեյ Մովսիսյանը, ով առավելության է հասել Ալմաշիի նկատմամբ: Մնացած պարտիաները՝ Արոնյան – Բալոշ, Հակոբյան – Պոլգար, Սարգսյան – […]

Հայաստանի երիտասարդական հավաքականը ծանր պարտություն կրեց ֆրանսիացիներից

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա – Հայաստան հանդիպումը: Հանդիպումը ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով: Գրանցվեց 6-0 հաշիվը:Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Էնտոնի Մարտիալը, Լոյիկ Լանդրեն, Սեբաստիան Ապլեն, իսկ Ֆլորիան Տովենը հեթ տրիկ ձեւակերպեց: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:Այս հանդիպումից հետո մրցաշարային […]

Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար /վիդեո/

՛՛Նվիրիր ինձ կյանք՛՛ նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար: Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն […]

Արտագաղթի, աղքատության եւ խրախճանքի բյուջե. Փոստանջյան

Ազգային ժողովի “Ժառանգություն ” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եկող տարվա բյուջեն արտագաղթի, աղքատության եւ որոշ մարդկանց համար խրախճանքի բյուջե որակեց: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Հինգ բալանոց համակարգով նա 2014թ. պետբյուջեի նախագիծը ՛՛զրո՛՛ գնահատեց: Ըստ Փոստանջյանի,  զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, ինչն այդքան շահարկեցին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, եթե նույնիսկ տասը տոկոսով բարձրանա, միջինը կազմելու է հարյուր […]

Ի՞նչ է անելու Հայաստանը

՛՛Ամերիկային Եվրոպան միշտ պետք է նայի բաց աչքերով և ոչ մի առիթ չտա մեղադրանքի և ճնշման: Ամերիկան ուժեղանում է օրեցօր: Նա կվերածվի հսկայական ուժի, և կգա ժամանակը, երբ Եվրոպայի առջև, որի հետ հաղորդակցվելը ավելի կհեշտանա նոր հայտնագործությունների շնորհիվ, նա կկամենա իր խոսքն ասել մեր գործերի վերաբերյալ և դրանց վրա կդնի իր թաթը: Քաղաքական զգուշությունը այդ […]

Նահանջելու տեղ չունենք. նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ: Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման այսօր կախված է մեր խաղաղության ու անվտանգության գլխին: Բոլորիս համար պարզ է ու հասկանալի, որ մեր որդեգրած քաղաքական դիրքորոշումը երբեք չի հասցնի հարցի վերջնական լուծման: Այն կմնա մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև կպայթի նոր պատերազմ: Այն ժամանակ ռազմական նժարը ինչպիսի հաջողություն կբերի և հետևանքներ կունենա մեզ համար… : Մեր հայտարարություններով, Ադրբեջանի ”ապակառուցողական դիրքորոշում” […]

Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ […]

Էլիտար հարսանիք. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ այսօր “Ֆլորենս” ռեստորանում կայանալու է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներն են: “Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. “Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում”: Հրավիրված են նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ