04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արմեն Աշոտյանը երախտագիտություն է հայտնել սլովակ ժողովրդին

Պաշտոնական այցով Սլովակիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել  Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը: Դուշան Չապլովիչը, ողջունելով հայկական պատվիրակությանը, հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառների զարգացմանը: 

 Նախարարն իր խոսքում նշել է նաև, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան` քաջ ծանոթ է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը և հատկապես այն ողբերգական իրադարձություններին, որոնք պատուհասել են հայ ժողովրդին անցյալ դարի սկզբին:

Նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ  Սլովակիայի Հանրապետությունն այն երկրներից է, որի Ազգային ժողովը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը,  հայ ժողովրդի անունից երախտիքի խոսք է հղել սլովակ ժողովրդին՝ պատմական արդարությանը սատար կանգնելու և իր վերաբերմունքն արտահայտելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ կրթական համագործակցության ընդլայնմանը, կարևորել է համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում: Նշվել է բուհական կրթության ոլորտում ուսանողների կրթաթոշակային փոխանակումների, դասախոսական անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի իրականացման և միջբուհական կապերի զարգացման մասին: Կողմերը նշել են, որ գիտության բնագավառում համագործակցության համար հեռանկարային են համատեղ ֆինանսավորմամբ գիտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև  ԵՄ շրջանակում գիտական ներուժի  արդյունավետ օգտագործումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձման շրջանակում կատարված աշխատանքներին` այս համատեքստում կարևորելով հատկապես փորձի փոխանակումը: Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչն ընդգծել է, որ իբրև Բոլոնիայի գործընթացի անդամ երկիր` Սլովակիան ևս քվեարկել է  Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու օգտին և այժմ օգտակար է համարում կուտակված փորձի արդյունավետ փոխանակումը եվրոպական կրթության տարածքի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցերը. սլովակյան կողմը հետաքրքրվել է հատկապես Հայաստանի հանրակրթական դպրոցներում “Շախմատ” առարկայի ներդրման ծրագրով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` աջակցել Հայաստանի դպրոցներում կիրառվող “Շախմատ” առարկայի ձեռնարկներն ու ծրագրերը  փորձնական նպատակով Սլովակիայում ներդնելու:  Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել նախապատրաստել հուշագիր` կրթության  և  գիտության ոլորտում  համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ, որտեղ  կներառվեն հանդիպման ժամանակ քննարկված բոլոր հարցերը: Սլովակյան կողմն առաջարկել է նախաձեռնություն ցուցաբերել՝ ներգրավելու հայկական բուհերը Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:   Նախարար Ա. Աշոտյանն իր սլովակ գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ