04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նույնական քարտերի փոփոխության հարցն է քննարկում ԱԺ-ը

”ՀՀ քաղաքացիները վերջին շրջանում հատկապես կուտակային կենսաթոշակների հետ կապված զգայուն են իրենց ծախսերի ավելացման հետ: Տեսեք, մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար սահմանված է 25 հազար դրամ տուրք, ըստ էության՝ սա հսկայական գումար է հավաքական, և այստեղ ծագում է հետևյալ հարցը՝ ինչու է այդքան բարձր այդ տուրքը՛՛,-այսօր ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱԺ-ում խոսելով Կառավարության հեղինակած ՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին, Նույնականացման քարտերի մասին, Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթի մասին:

Պատգամավորի խոսքով` նաև ենթադրվում է, որ կան որոշակի ծախսեր, ուստի հետաքրքիր է` վերջո ովքեր են իրականացնելու այս նոր անձնագրերի պատրաստման հետ կապված գործընթացները.

 ՛՛Կա՞ն արդյոք այդտեղ մասնավոր ընկերություններ, որովհետև դուք գիտեք նաև, որ հանրային լայն քննարկումների տեղիք են տալիս նաև արագաչափերի հետ կապված հարցումը, որտեղ լիազորությունների մասն, ըստ էության, պատվիրակված է մասնավոր ընկերությունների, արդյոք մենք ունենք այս դեպքում էլ մասնավոր ընկերություններ, մոտավորապես ի՞նչ ծախսերի և եկամուտների հետ գործ ունենք, որտեղ են ծախսերը կամ տուրքի՝ վճարի չափն արդարացված, դրա ո՞ր մասն է բաժին հասնելու պետությանը, որը՝ մասնավոր ընկերություններին՛՛,- հարցրեց Փաշինյանը:

 ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պատասխանեց, որ 25 հազար դրամ պետական տուրքը միայն ճամփորդական փաստաթղթերի համար է. ՛՛Եթե քաղաքացին անձնագիրը ՀՀ տարածքում օգտագործելու համար անձը հաստատող փաստաթուղթ պետք է վերցնի, ապա պետք է վերցնի միայն նույնականացման քարտ, որը փոխարինում է ամբողջությամբ անձնագրին ու սոցիալական քարտին՛՛: 

 Օսիկյանը համաձայնեց Փաշինյանի հետ, որ թանկ է, բայց պետք է նկատի ունենալ, որ կենսաչափական փաստաթուղթ է, որն ունի առավելություններ. ՛՛Դրանցից մեկն այն է, որ տասը տարի ժամկետով տրվելու պարագայում այլևս օտարերկրյա պետություններում վավերականության կնիքը չի լինի. Այսինքն եթե նախկինում յուրաքանչյուր ելքի համար կար հազար դրամ, որ մարդը դժվարություններ էր ունենում, աշխատանքի կամ ժամանակի ծախս էր ունենում, այլևս դա չի լինելու, այսինքն անձնագիրը միայն բավական է, որպեսզի օտարերկրյա պետություններում ազատ ճամփորդեն, բացի այդ մենք հնարավորություն ենք տվել սոցիալապես անապահով շերտերին անվճար ստանալ նույնականացման քարտը և մինչև 16 տարեկանները՛՛,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ