Դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին
Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահմանադրությամբ հաստատված ինքնիշխանության՝հայտարարում ենք. Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը: Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ […]





































