18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Երեկ չէ մյուս օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա 3-րդ եռամսյակում աճել է 3.6%։ Սա եռամսյակային աճի ռեկորդներից մեկն է վերջին 9 տարիների համար։ Չինաստանի տարեկան տնտեսական աճն էլ ճշտվել է. 7.8%։ Մինչդեռ ՀՀ 2014թ բյուջեն ներկայացնելիս վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ խոստացված տնտեսական աճը չի ստացվում, քանի որ համաշխարհային տնտեսության աճը դանդաղել է։ Պարզապես ստում էր։ Կիևում շատ, շաաաաատ մարդիկ հավաքվել են Մայդանում և փոփոխություններ են ուզում։ Նրանք էլեկտրաէներգիայի համար հիմնականում վճարում են 5.5 դրամ (Հայաստանում՝ 37), եթե շաաատ ես վառել՝ 13 դրամ, գազի համար այստեղ վճարում են 35.5 հազար դրամ (Հայաստանում 158000 դրամ), իսկ եթե շատ –շաաատ ես վառել (տես նախորդ գրառումս)՝ ընդամենը 53.7 հազար դրամ։ Հայաստանում մենք գազի համար վճարում ենք 158000 կամ 391 դոլար, եթե դարձնում ենք եվրոպական կալորիականության՝ 496 դոլար, իսկ եթե նկատի ունենանք, որ ըստ էներգետիկայի նախարարի այդ ամենը վճարելուց հետո էլ 90 դոլար պարտք ենք մնում ՌԴ-անը՝ 586 դոլար։ Մինչդեռ իբր թե մենք գազը 2.3 անգամ ավելի էժան ենք ստանում։ Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար՛՛։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ