06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամուլսարի ծրագիրը մեծ հաջողության օրինակ կլինի

Անցյալ շաբաթ` դեկտեմբերի 2- ից 4-ը, Լոնդոնում անցկացվեց ամենամյա Mines & Money կոնֆերանս- ցուցահանդեսը:

Սա Եվրոպայի առաջատար հանքարդյունաբերական ներդրումների ցուցահանդեսն է, որին մասնակցում է ավելի քան 3000 ներդրող, ֆինանսական և հանքարդյունաբերական ընկերություն:

Այս տարի ավելի քան 260 ընկերություն է մասնակցել կոնֆերանսին, ներկայացնելով իրենց ծրագրերը, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում  ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Թուրքիայում, հարավամերիկյան և աֆրիկյան երկրներում:

Կոնֆերանսը բացառիկ հնարավորություն է ընկերությունների և երկրների համար իրենց ծրագրերը ու նաև երկրները ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու համար:  

Մի քանի երկրներ ներկայացված էին կառավարական պատվիրակություններով` իրենց երկրների հանքարդյունաբերական ոլորտում ներդրումներ խրախուսելու նպատակով:  

Լիդիան ինթերնեյշնլը այս հեղինակավոր կոնֆերանսին մասնակցում է 2006 թվականից` ներկայացնելով Ամուլսարի ծրագիրը, միաժամանակ ներկայացնելով Հայաստանը, որպես ներդրումային ուղղություն:
 
2011-ին Լիդիանը շահեց the Mining Journal-ի` կոնֆերանսում ներկայացված “Բացառիկ ձեռքբերում” մրցանակը` Ամուլսարի հանքավայրի հայտնաբերման և որոնողահետախուզական աշխատանքների համար` միջազգային շուկայում լավագույն տեսանելիությունը ապահովելով թե ծրագրի, թե Հայաստանի համար:
 

Կոնֆերանսին մասնակցում էին մի շարք միջազգային բանկեր, որոնք հետաքրքրված են ամենատարբեր հանքային ծրագրերի ֆինանսավորմամբ: Նման բանկերից մեկը նիդերլանդական հայտնի ING բանկն էր, որը այցելել է Հայաստան և Ամուլսարի հանքավայր: Հանքային և հանքարդյունաբերական գծով ING բանկի փոխնախագահ Անդոր Լիփսը Ամուլսարի ծրագրին անդրադառնալով ասել է. “Վերջին 7 տարիների ընթացքում Լիդիանը հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանը աշխարհի տարբեր կողմերում որպես ներդրումային ուղղություն ներկայացնելու և Ամուլսարի ծրագրի իրականացման միջոցով Հայաստանում հաջողված բիզնես մոտեցման փորձի ցուցադրման առումով: Լիդիանի կողմից որդեգրված նախաձեռնողական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը, ինչպես նաև Ամուլսարի ծրագրի շատ դրական երկրաբանական արդյունքներով և տեխնիկական հիմքերով ամրագրված հիմնավոր կատարողականը, Հայաստանում առաջին ժամանակակից ոսկու հանքը կառուցելու համար ամուր հիմքեր են ապահովում”:   

Լիդիան ինթերնեյշնլը կոնֆերանսին ներկայացնող ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրին ասել է. “Տնտեսական անկայունության այս ժամանակներում հանքարդյունաբերական ոլորտ ներդրումներ ներգրավելը բարդ գործ է, հատկապես որպես միջազգային ներդրումային ուղղություն համեմատաբար անհայտ այնպիսի երկրներ, ինչպիսին Հայաստանն է: Այդուհանդերձ Լիդիանը հսկայական ջանքեր է ներդրել Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ: Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նման միջազգային բաժնետերերի առկայությամբ, մենք հույս ունենք, որ Ամուլսարի ծրագիրը մեծ հաջողության օրինակ կլինի թե ներդրողների թե Հայաստանի համար”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ