29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կան փակ ճանապարհներ

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ   մերկասառույց է: Սաստիկ  բքի և անբավարար […]

ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց

”Հայաստանի իշխանությունները , գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցոր հզորացող և կազմակերպվող քաղաքացիական ուժերից, սկսում է կորցնել ինքնատիրապետումը:  Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը:  Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության և մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի:  Այդ պատճառով ժողովրդական  ընդվզումների […]

Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել “ՈՒԱԶ”, “ՎԱԶ-2107”, “ՎԱԶ-2121” մակնիշների ավտոմեքենաները:

Հայ գրոսմայստերի հաղթանակով

Ինչպես նշում է armchess.am կայքը, հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով է ավարտել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված մրցաշարը: Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ հաղթել է  95 մասնակիցների միջեւ պայքարում: Սամվել Տեր-Սահակյանի պես 7,5 միավոր են վաստակել նաեւ 4 մասնակիցներ, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, բայց նրանք հաղթղին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

Ամերիկայի համասեռամոլները գնալով ավելի շատ մարդկանց են վտանգի ենթարկում

2005-ից ի վեր Ամերիկայում ՄԻԱՎ-ով հիվանդ միասեռական տղամարդկանց թիվը 20 տոկոսով ավելացել է, գրում է NBCNews-ը: Միասեռական տղամարդկանց շրջանում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նրանց 57 տոկոսը տարվա մեջ առնվազն մեկ անգամ անպաշտպան սեռահարաբերություն են ունենում: Ամերիկացի մասնագետների վախերը անհիմն չեն, քանի որ ներկայումս տարեկան 50 000 հոգի ԱՄՆ-ում վարակվում են ՄԻԱՎ-ով: եւ […]

Ասմունքում է արդարադատության նախարարը /վիդեո/

“Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գրքի շնորհանդեսին ՀՀ արդարատության նախարար Հրայր Թովմասյանը Հովհաննես Թումանյանի “Անուշ” պոեմից մի փոքրիկ հատված արտասանեց: Ըստ նրա, ժամանակակից սերունդը նույնիսկ այդ հայտնի ստեղծագործությունից հատված չի կարող արտասանել: Հիշեցնենք, որ գիրքը կազմել են նախարարն ու “Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Գրքում տարբեր ժամանակներում հայ մեծերի դիտարկումներն են  հանրային պրոբլեմների […]

ՀՀԿ-ից պահանջում են…../վիդեո/

Տաուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները այնքան են զբաղված առօրյա տանջող ու ցավալի խնդիրներով, որ քաղաքական կյանքին հետևելու ժամանակ չունեն: Չորաթանի գյուղապետը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակչության 85 տոկոսը ընտրել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը և իրենց պահանջելիքը հենց այդ կուսակցության “վերնախավից” է լինելու: “Եթե մարդ լավ չի ապրում, ինքը անկախ իրա կամքից […]

”Բարսելոնան՛՛ կթարմացնի ՛՛Ռեալի՛՛ ռեկորդը

Այսօր Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կատալոնական ՛՛Բարսելոնան՛՛ կընդունի ՛՛Վիլյառեալին՛՛: Եթե այս տուրից հետո Իսպանիայի չեմպիոնները կարողանան պահպանել 1-ին հորիզոնականը, ապա առաջնությունում առաջատար լինելը նրանք կհասցնեն 54 շաբաթվա, ինչն էլ կհամարվի նոր ռեկորդ: Ներկայիս ռեկորդը պատկանում է Մադրիդի ՛՛Ռեալին՛՛, որը ունի 25 տարվա վաղեմություն: 1986-1988թթ. ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը առաջնության առաջատար է եղել 53 շաբաթ:

Հարց Հայրիկյանին՝ Դուք մասոն ե՞ք/վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում մոտեցավ Հայրիկյանին ստանդարտից դուրս հարցերով.”Կրոնական կառույցների դեմ պայքար ԱԻՄ-ը ինչու չի տանում և արդյոք դուք անդամագրված եք մասոնական կազմակերպություններին”: ԱԻՄ առաջնորդը պատասխանեց հարցերին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Փող չկա՞. տարվա լավագույն երգիչը ժողովրդի հե՞տ չէ /վիդեո/

 “Հայկական Երաժշտական Հեռուստաալիքի” մրցանակաբաշխության արդյունքում “Տարվա լավագույն երգիչ” անվանակարգում հաղթող ճանաչված Էրիկից Henaran.am-ը փորձեց պարզել թե ինչու չէ մասնակցում հասարակությանը հետաքրքրող բողոքի ակցիաներին: Անգամ, սոցիալական ցանցերում հարց բարձրացվեց, որ աստղերը երգում են միայն նախընտրական քարոզարշավներին: “Բողոքի ակցիաներում փո՞ղ չկա”,-հարցրինք Էրիկին: Վերջինիս խոսքով, հարցը փողի մեջ չէ, պատճառը երգչի զբաղվածությունն է: “Եվ հետո չեմ կարծում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ