20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը հետեւե՞լ է Արմեն Մովսիսյանի խորհրդին

Լրագրող Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում ենթադրել է, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է հետեւել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խորհրդին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: ‘’Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, կովին խոտ տալիս, գալիս են մի անգամ էլ կնոջը սիրում, հետո՝ էլի մեկ անգամ, ու այդ ընթացքում նոր սուրճը հասցնում է եռալ”։ 

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն էլ հումորով ասել է . “Ինձ թվում է, որ եթե հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, շատ արագ են կնոջը սիրում։ Պետք է ուղղակի դանդաղ սիրեն”:

 “Ժոոո՞ղ…

Աչքիս մենակ Քոչարյանն է հետեւել Արմեն Մովսիսյանի ՝ “Պետք է մի քիչ դանդաղ սիրել” խորհրդին:

Ու մաս-մաս է հարցազրույցը տալիս, որ սուրճը հասցնի եփվի…
Եւ ուրեմն, սուրճը դնում է գազին, գնում է կնոջը… կներեք, գնում-հարցազրույց է տալիս, հետո գալիս է, տեսնում է` չի եփել … էլի է հարցազրույց տալիս…
Տեսնես մինչեւ ե՞րբ է հարցազրույց տալու…”,-գրել է Կարմեն Դավթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ