07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեյդան բերողները կդառնան` մեյդանի առաջին ոտնատակ ընկնողները/վիդեո/

Ազատամարտիկները բոլորից լավ են ճանաչում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Նրանք միասին ճանապարհ են անցել: Նրանք  միշտ պատրաստ են կյանքը նվիրելու իրենց համոզմունքներին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը:

“Բիրտ եղանակով խլելով հայոց պետականության վերին էշելոնը` բոլոր երեք իշխանությունները այսօր մեզ ստիպում են առնչվել Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների և նրա կարկառուն դեմքի` Քոչարյանի հետ, որի մասնակցությամբ մարտյան դեպքերը հայ ազգի ամենախեղաթյուրված, ամենավարքաբեկված և հայ ազգին ստորացնող դեպքերն էին: Այսքանից հետո նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն”,-ասաց Արա Խուդավերդյանը:

Ազատամարտիկը փոխանցեց բազմաթիվ ազատամարտիկների տեսակետը այն մասին, որ երկրորդ նախագահը բազմաթիվ անմեղ հայերի մահվան մեղավորն է:

Ազատամարտիկին ապշեցնում է հատկապես ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի արձագանքը:

“Հայաստանի երկրորդ, ոչ լեգիտիմ նախագահին մեյդան բերողները կդառնան` մեյդանի առաջին ոտնատակ ընկնողները”,-հավելեց Խուդավերդյանը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ