07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ:

Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում <<Ձեզ համար կանայք>> խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում  364 վիրահատություն է  կատարվել:

<<Երևանյան ամառ>> ծրագրով օգոստոսի 1-ից  31-ն անցկացված անվճար բուժօգնության ակցիայով  քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 2947 քաղաքացի: Նրանցից 612-ն ուղեգրվել է վահանաձև գեղձի, 358-ը՝ սիրտ-անոթային լրացուցիչ հետազոտության: Կատարվել է նաև գինեկոլոգիական 85 վիրահատություն: Անվճար բուժօգնության ակցիաներ նախատեսված են նաև այս տարի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ