08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Ջոն Քերին կայցելի Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչեւ հաջորդ տարվա գարուն Վրաստան կայցելի: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն, գրում է ИТАР-ТАСС-ը։ Դեսպանի խոսքով՝ առկա են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հետագա ռազմավարական համագործակցության, ինչպես նաեւ այդ համագործակցությունում “որակապես նոր փուլ սկսելու բոլոր հիմքերը”: Դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եւ Ջոն Քերիի […]

Վարչապետը ցանկանում է հասկանալ՝ ինչու են պարբերաբար քաղաքացիները բողոքում

Կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ  կառավարության շենքի առջև Երևանի ՛՛Ոսկու շուկայի՛՛ աշխատողների բողոքի ակցիային: ՛՛Նախորդ շաբաթ ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա   էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա […]

Բիզնես միջավայրը բարելավելու եղանակ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրենքի նախագծին: Սրա նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող շինությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը այն կարևորագույն նախաձեռնություններից մեկն է, որը բարելավելու է բիզնես միջավայրը: ՛՛Մենք ցավոք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք: Շինարարական […]

Թունդ լեզվակռիվ Ազգային ժողովում. Շարմազանով-Փաշինյան ”չեն բարիշում” /վիդեո/

 Այսօր Ազգային ժողովում բավական ՛՛թեժ՛՛ կերպով քվեարկության դրվեց ՀԱԿ-ի հարցապնդումն՝ ուղղված կառավարությանը: Հիշեցնենք, որ այն կրում է ՛՛Համատարած՛՛ կոռուպցիա անվանումը, և հարցապնդումը քննարկվել է երեկվա նիստում: Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ՀՀԿ-ին հորդորեց կողմ քվեարկել: ՛՛Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան երկրի գլխավոր չարքին է, եկեք միասին պայքարենք դրա դեմ՛՛,-առաջարկեց Զուրաբյանը՝ հավելելով, […]

Հայերը եւ թուրքերը կփորձեն համատեղ ռեկորդ սահմանել

Հայերը և թուրքերից կազմված մի խումբ դեկտեմբերի 6-ին աշխարհի ամենաերկար ձեռք սեղմման ռեկորդ գրանցելու համար կհանգրվանեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, գրում է Ermenihaber.am-ը:  Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայությանը ուշադրություն հրավիրելու նպատակով վերոնշյալ հասարակական միջոցառումը կազմակերպվել է ‘TANGO Network” կազմակերպության կողմից: Թուրքական “Ռադիքալ” թերթը, հղում տալով “CNN-ի” թուրքական ծառայությանը, նշում է, որ այս միջոցառման  շնորհիվ թուրքերը և […]

Ոստիկանությունը պարզաբանում է

Դեկտեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցներ  հրապարակել են «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են ոստիկանության գործողությունները»  վերնագրով հայտարարություն, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես […]

Արտահերթ նիստ կլինի

Կառավարությունը կդիմի ԱԺ նախագահին՝ արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ դիմելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 10-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով: Վարչապետը նշեց, որ օրակարգում կլինեն այն մի շարք նախագծերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունվել, ինչպես նաև ՀՀ 2014թ-ի բյուջեն:

Պատգամավորը սպանվել է գլխին կրակոցից

Նախօրեին երեկոյան Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձեի քաղխորհրդի պատգամավորը սպանվել է գլխին արձակած կրակոցից, գրում է  РИАНовости–ն: “Երեկ, դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին Դնեպրոպետրովսկի շրջանի Օրջոնիկիձե քաղաքում սպանվել է քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Պոլյակովը, ով նաեւ տեղական հիմնարկություններից մեկի ղեկավարն էր”, -ասվում է հաղորդագրության մեջ: Պատգամավորը սպանվել է հրազենային վնասվածքից, որը նրան հասցվել է գլխի հատվածում: Միջադեպի […]

Մուկուչյանը ընտրական գործընթացի բարելավում է արձանագրում/վիդեո/

  Հայաստանում 2012թ-ի Ազգային ժողովի եւ 2013թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած  միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման նպատակով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է եռօրյա քննարկում: Առաջին օրը մասնակիցները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժոողովն էլ մոտ երկու տասնյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ