06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը փո՞ղ է բաժանում գործը ”գլուխ բերելու” համար

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն վաղը՝ հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մարզերից մարդիկ է տեղափոխելու: Կուսակցությունն արդեն ֆինանսավորել է ոմանց: 

Հիշեցնենք, որ հանրահավաքը նախաձեռնել են “Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ” նախաձեռնությունն ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը: 

“Եթե կլինեն մարդիկ, որ կունենան մեծ ցանկություն վաղը մասնակցելու , ինչ-որ քաղաքացիներ դիմեին ոչ թե ԲՀԿ-ին, այլ անձամբ ինձ, ես սիրով կցուցաբերեմ օժանդակություն, բայց կուսակցությունը մինչ օրս չի ստացել, համեյանդեպս ինձ հայտնի չէ նման ինֆորմացիա: Գուցե՞  կուսակցականների դիմած լինեն քաղաքացիներ, բայց ԲՀԿ-ն դեռեւս նման դիմումներ չի ստացել”,-ասաց Ուրիխանյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ