Ժողովուրդը թքած ունի
”10 տարի լռում է պարոն Քոչարյանը, այդ ընթացքում կատարվում են զարգացումներ, կնքվում են պայմանագրեր ու հանկարծ խիստ մտահոգվում է ժողովրդի համար, ասում է` այս մի բանն է սխալ, այն մի բանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա` ՀՀ երկրորդ նախագահն այս տարիների ընթացքում կարող էր խոսել իշխանության ներկայացուցիչների հետ, եթե հասարակության հետ խոսելու ցանկություն չուներ ու նրանց փաստարկներ բերեր, ապացուցեր, որ այս գործելակերպը սխալ է:
”Դա մտագհությո՞ւն է հասարակության համար”,-հարցնում է Խառատյանը` նկատի ունենալով Քոչարյանի վերջին հայտարարությունները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ևս կարծում է, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ հակառակ կողմը հասարակության, նրա բարօրության մասին չի մտածում:
Հարցին, թե հասարակությունն ինչպես է վերաբերում երկրորդ նախագահ-կառավարություն հեռակա բանավեճին, արդյոք նրանց հետաքրքրում է այս խիստ ակտիվ փոխհրաձգությունը, Քոչարյանը պատասխանեց. ”Հասարակությանը միայն որպես շոուի է հետաքրքրում, հասարակությունը չի իմանում` գազի ու հոսանքի փողը ո՞նց մուծի, իրեն պե՞տք է` այնտեղ ովքեր են իրար քֆրտում”:
Հրանուշ Խառատյանը հակադարձում է. ”Ես չեմ կարծում, որ թքած ունի, հասարակության մեջ 2 կողմն էլ ունեն իրենց մարդիկ, մարդիկ, որ երկու կողմի համար էլ հենարան են”: Խառատյանը վստահ է` հասարակությանը հետաքրքրում է, թե ինչպես է արձագանքում իշխանական էշելոնը:
”Հասարակությանն էլ է հետաքրքրում, թե ինչպես է իշխանության բարձրագույն էշելոնում անվանարկում միմյանց, կենդանի պրոցես է, որը ընկալման խնդիր է, իմաստն ու բովանդակությունը ևս հետաքրքիր է”,-եզրափակեց նա: