20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Պահանջելու են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, որ եթե իշխանությունների կողմից չլինի պատասխան իրենց հայտարարությանը, ապա իրենք պահանջելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Բանախոսը նշել է, որ իրենք հստակ լիազորություններ և իրավասություններ են պահանջում: Խոսելով նրանից, որ Մաքսային միության անդամակցության հարցում […]

“Թոփ 13 ձախողում” Արամ Մանուկյան

Այսօր, դեկտեմբերի 25-ին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփեց անցած`  2013 թվականը: Ընդդիմադիր գործիչը  առանձնացրեց` թոփ  13 ձախողում: Մանուկյանը ձախողումներն սկսեց ՏԻՄ եւ նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներից, ապա անդրադարձավ տաքսիստների հետ կապված զարգացումներին: Ձախողումների թվում էր` անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին:  “Հաջորդը թոփ առումով գազի գինն է եւ “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսի օտարումը: Դա […]

՛՛Դժբախտություն՛՛

Լրագրողներն այսօր ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրին, թե ինչ կմաղթի մորմոններին գալիք ամանորին: ՛՛Դժբախտություն՛՛, -լակոնիկ պատասխանեց Սահակյանը: Նա հավելեց, որ իրեն կրոնական կազմակերպությունների մասին հարց չտան, քանի որ շատ ծայրահեղական է այս առումով: 

Մաքսային միությունն ու ՏՄՊՊՀ-ը

”Մաքսային միությանն անդամակցելը մեծ դեր ու նշանակություն կունենա շուկաների զարգացման մրցունակության զարգացման համար, քանի որ մեր խնդիրն այն է, եր մեր երկիրը փոքր է ու ներքին շուկաները սահմանափակ են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ մեր շուկան չի կարողանում մրցակցել ներմուշված ապրանքների շուկաների հետ, քանի որ դրա համար նախ անհրաժեշտ […]

Ռիտա Սարգսյանի հյուրերը մայրաքաղաքի դպրոցականներն էին /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրում այսօր Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել էր մայրաքաղաքի դպրոցների երեխաներին: Վերջիններս հատուկ հրավիրատոմս էին ստացել եւ այս տարի մասնակցեցին նրանք, ովքեր անցած տարիներին չկային: Երեխաներին ողջունեց եւ շնորհավորեց Ռիտա Սարգսյանը: Վերջինս զարմացավ, որ տոնածառի լույսերը չեն վառվում  եւ պատճառը  հարցրեց Ձմեռ պապիկից: “Տիկին Ռիտա, սպասում էինք Ձեզ”,-ասաց Ձմեռ պապն ու սկսվեց […]

Օբամաները բաժանման շեմին են

Արդեն մի քանի օր է` ԶԼՄ-ներն ակտիվ քննարկում են Միշել եւ Բարաք Օբամաների ամուսնալուծության հարցը: Նախագահական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ նրանք շատ շուտով կարող են բաժանվել: Նրանք հավաստիացնում են, որ Միշել Օբաման արդեն իսկ առանձնացել է ամուսնուց, քնում է մեկ ուրիշ ննջասենյակում և խորհրդատվություն է ստանում իրավաբաններից: Աղբյուրները նշել են նաեւ, որ […]

Հետեւում են խոշոր ՛՛գլուխներին՛՛

 ՛՛Ճիշտ չէ  ասել, որ ամբողջ աշխարհում ամանորի նախաշեմին գները նվազում են, իսկ Հայաստանում բարձրանում են՛՛,-այսօր տարվա ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում ամանորի նախաշեմին սննդամթերքի գնի նվազեցում չի լինում: ՛՛Դա վերաբերում է հագուստին, անձնական օգտագործման իրերին, իսկ մեր մոնիթորինգն ասում է, որ մեզ մոտ էլ է նույնը տեղի […]

Ո՞վ է ճիվաղը /վիդեո/

Լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ԱԺ-ի իր վերջին ելույթում ում ճիվաղ անվանեց: ՛՛Նրանց, ովքեր բարբաջում էին, ովքեր անպատվում էին երկրի նախագահին, եթե կարող է մարդը մարդուն դավաճան անվանել, ուրեմն ճիվաղ է: Այն էլ այն մարդիկ են խոսում դավաճանությունից, նայեք արցախյան պատերազմը, նրանց գեները որտե՞ղ էին, ո՞ւր էին իրենք՛՛: Շարունակությունը՝ տեսանյութում: 

Արոնյանը կմասնակցի հեղինակավոր մրցաշարին

՛՛Ֆուտբոլ +՛՛ շաբաթաթերթը նշում է, որ Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հերթական անգամ կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկին՝ Վեյկ Ան Զեի մրցաշարին: Այս մրցաշարը կանցկացվի 2014թ. հունվարի 10-26: Այն անցկացվում է 76-րդ անգամ: Մրցաշարը այս անգամ կորուստներ ունի, քանի որ կբացակայեն աշխարհի ներկայիս ու նախկին չեմպիոններ Մագնուս Կառլսենը եւ Վիշվանաթան Անանդը: Այնուամենայնիվ, այս անգամ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ