18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Սիրով

Սիրելի՛ բուժաշխատողներ, հարգելի հայրենակիցներ,ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Չխախտելով ավանդույթը` ցանկանում եմ առանձնահատուկ հիշել զինվորական մեր բժիշկներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորի առողջության մասին։Եվս մեկ տարի պատմության գիրկն է անցնում։ Այն մեզ համար լարված աշխատանքի տարի էր: Բուժաշխատողների մեր մեծ բանակի զօր ու գիշեր նվիրված աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, շատ-շատերի առողջությունը […]

Կառավարությունը թափանցիկ չի ներկայացել. ԱԺ նախագահ /վիդեո/

 Գազի հարցի վերաբերյալ կառավարության որոշումներին անդրադառնալով  Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  կառավարությունը կարող էր ավելի մանրակրկիտ ու թափանցիկ ներկայանալ հանրությանը: Ըստ Հովիկ Աբրահամյանի, որոշումը, գազի հետ կապված, ճիշտ որոշում է, պարզապես այն պետք է ներկայացվեր թե’ Ազգային ժողովին, թե’ հանրությանը:  “Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ասում է` ինչո՞ւ եք մեզանից գաղտնի պահել: Եվ, […]

Շամշյանը՝ Արգամիչին. ձգել պատգամավորների եւ լածիրակություն անողների ականջները /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ժամացույցներ նվիրեց այն լրագրողներին, ովքեր լուսաբանել են խորհրդարանի աշխատանքը: Պարգեւատրողների մեջ էր նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս ստանալով նվերը մաղթեց, որ պատգամավորները լրագրողներին թշնամի չհամարեն եւ Հովիկ Աբրահամյանին հորդորեց ձգել վատ պատգամավորների եւ ժողինստիտուտում  լածիրակություն անողների ականջները: Ի դեպ, Գագիկ Շամշյանը գործընկերներին ասաց, որ այդ ժամացույցով հաշվելու է, թե […]

Ծառուկյանից` վարչապետի մոտ . ուշագրավ տեղափոխություն /վիդեո/

Արդեն մի քանի օր է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրող Նոննա Գրիգորյանը նշանակվել է ATV հեռուստաընկերության “Փաստ” լրատվական ծառայության պետ: Նորություն չէ, ”Կենտրոնը” անխնա քննադատության է ենթարկում Տիգրան Սարգսյանին: Վերջերս ”Փաստն” էլ հետ չի մնում` ”կոմպրոմատներ” ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի գործարար կենսագրության ” մութ” էջերից: Թերեւս ուշագրավ ոչինչ չլիներ, եթե մամուլում չլինեին […]

“Բանավեճի ակումբը” ամփոփել է առաջին խաղաշրջանի արդյունքները

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ “Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն” հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված “Բանավեճի ակումբն” ամփոփել է առաջին խաղաշրջանի արդյունքները։ Կազմակերպիչների խոսքով՝ “Բանավեճի ակումբը” միջազգային պրակտիկա ունեցող խաղ է, որի արդյունքում երիտասարդները, մասնակցելով բանավեճ-քննարկումներին, վարժվում են գրագետ բանավիճելու տեխնոլոգիաներին։ “Թեմաները, որոնք երիտասարդները քննարկում են, տարաբնույթ ուղղվածության ամենաարդիական, հասարակական հնչեղություն ստացած հարցեր, նաև պատմական […]

Քաղաքագետների միությունը քանդում են.ահազանգ

Քիչ առաջ Henaran.am-ի խմբագրությունը ահազանգող հաղորդագրություն ստացավ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանից, ով նշում է. “Հայաստանի քաղաքագետների միությունը քանդում են , բոլոր լրագրողներին խնդրում եմ ժամանել Հայաստանի քաղաքագետների միություն”: Տեղեկացնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Լավագույն փոխնախարարը՝ Խաչիկ Ասրյանն է

“Անալիտիկ” կենտրոնը դեկտեմբերի 27-ին  ամփոփեց “ԱՍ” քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները: “Տարվա լավագույն փոխնախարար” կատեգորիայում ներկայացված էին 10 փոխնախարարներ, որոնց ընտրությունը կատարվել էր՝ ելնելով բնակչության շրջանում սոցհարցումների  եւ “Անալիտիկ” կենտրոնի վերլուծություններից: Ներկայացված 10 փոխնախարարներն էին՝  1. Վաչե Տերտերյան- Տարածքային կառավարման նախարարություն 2. Խաչիկ Ասրյան- Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն 3. Պավել Սաֆարյան- Ֆինանսների նախարարություն 4. Կարինե Մինասյան- Էկոնոմիկայի նախարարություն […]

Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Շանթ Հարությունյանի վրա

Շանթ Հարությունյանի նախկին կինը`  Ռուզաննա Բադալյանը և Շանթի հետ ձերբակալվածների հարազատները  այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրին իրենց պահանջը հայտարարությամբ` նրանք պահանջում են  թույլ  տալ տեսակցել կալանավորվածներին:  Ռուզաննա Բադալյանը  նկատեց, որ Շանթի օրեր առաջ հայտարարած հացադուլը կապվում է նաև այս հանգամանքի հետ . “Մի քանի օր առաջ Շանթը դիմել է հարազատների այցելությունների արգելքը հանելու պահանջով: […]

Սանտա Կլաուսների հանցավոր խումբը ոսկերչական խանութներ է թալանում

Սանտա Կլաուսների շորեր հագած` հանցագործները մի շարք զինված հարձակումներ են գործել Ալբանիայի եւ Կոսովոյի ոսկերչական խանութների վրա, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Հանցավոր խումբը բազմաթիվ խանութների վրա է հարձակվել:  Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փորձում են պարզել` արդյոք բոլոր խանութները միեւնույն մարդիկ են թալանել, թե ոչ:

Հազիվ մեր գյուղից գազելը նստել ենք, եկել ենք քաղաք. քաղաքականությունն ու Ռոլանդը

”Մենք շոու բիզնեսի ներկայացուցի՞չ, մենք հազիվ մեր գյուղից գազելը նստել ենք, եկել ենք քաղաք”,-ասաց ”Ռենկառնացիա” խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, երբ փորձում էինք իմանալ, թե ինչու շոու բիզնեսի ներկայացուիչները չեն մասնակցում տարբեր ակցիաների: ”Քաղաքականությունը փողի պես բան է, միշտ ցավ է պատճառում մարդկանց”,-ասաց նա: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ