10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տնօրենը ստիպում է, դերասանները նամակ են պատրաստում

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ”Դեմ եմ” նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իրենք ահազանգ են ստացել այն մասին, որ “Սարդարապատ”  տուն-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատակիցներին ստիպողաբար տանում է ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղ՝ կուտակային պարտադիր վճարներ կատարելու և կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու: 

Արաբաջյանը նշեց, որ իմանալով նախաձեռնության Արմավիրի մարզ գնալու մտահաղացման մասին, անմիջապես մարդկանց լցրել են ավտոբուսներ և հեռացրել.”Արմավիր գնալը այս պահին անիմաստ ենք համարում: Մարդիկ վախեցած են, չեն ուզում կորցնել աշխատանքը: Սպասում ենք նոր տեղեկությունների”:

Նա ասաց նաև, որ կմիանան “Անուշ” օպերայի անձնակազմին, եթե վերջիններս որոշեն ակցիայի ժամը: Արաբաջյանի փոխանցմամբ` դերասանները այժմ նամակ են պատրաստում` հղելու իրավասու մարմիններին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ