16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

”Հայաստանի հավաքականի հետ խաղը քաղաքական քայլ է”. Սելյուկ

Ֆուտբոլային գործակալ Դմիտրիյ Սելյուկն իր կարծիքն է հայտնել մինչ աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումների մասին: ”Հայաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղի վերաբերյալ նշեմ, որ դա քաղաքական քայլ է: Նույն հաջողությամբ կարելի է խաղալ «Բալթիական» հացաբուլկեղենի հավաքականի դեմ: Եթե ՌՖՄ-ն գնացել էր այդ քայլին, պետք է պայմանավորվեր Ուկրաինայի հետ. եւ քաղաքական քայլ է, եւ […]

՛՛Հանրապետականը՛՛ հորդորում է ուշադրություն դարձնել եղանակին

Ընդիմադիր պատգամավորների ու այլընտրանքային ԲՀԿ-ի քննադատական ելույթներից հետո ՀՀԿ-ի անունից հանդես եկավ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 4 քաղաքական ուժերի առաջարկը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի հարցով՛՛ ժամանակավոր հանձնաժողով:  ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը ու դեմ են քվեարկելու: Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ իր գործընկերները քննադատելու համար արդյունավետ […]

Չարորակ ուոուցքը դատավճիռ չէ.մասնագետ

Հայաստանում տարեցտարի ավելանում է չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը:  Հանրապետությունում 2002թ. հայտնաբերվել է 5737 նոր հիվանդ, իսկ 2012թ.` 7877: Եթե 2002թ. 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացությունը կազմում էր 179 դեպք, ապա 10 տարի անց`240: Բնակիչների մոտ այն կարծիքն է դռե, որ չարորոակ ուռուցքը դատավճիռ […]

Զուրաբյանը ՛՛շոկի՛՛ մեջ է ընկել

՛՛Մենք արնախում հեղափոխականներ չենք, և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մենք այդ ցակությունը չունենք՛՛,- այսօր Ազգային ժողովում ՛՛գազայաին պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի առաջարկի վերաբերյալ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Նախ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ոնց է ստացվում, որ աշխարհի […]

Հաքերները դատի են տվել Անգելա Մերկելին

Գերմանիայում մի խումբ հաքերներ` Chaos Computer Club-ի ներկայացուցիչները, դատի են տվել կանցլեր Անգելա Մերկելին, փոխանցում է Lenta.ru-ն: Նրանք Մերկելին ու երկրի կառավարությանը մեղադրում են ինտերնետ-օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման համար:  Ըստ նրանց` Մերկելը եւ նրա նշանակած նախարարները օգնել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին` հետեւելու սոցիալական ցանցերում Գերմանիայի քաղաքացիների գրառումներին:  Ի պատասխան` Գերմանիայի կառավարությունից ասել են, որ Գերմանիայում […]

Ո՞ւր է Րաֆֆին/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց.”Ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին Նոր տարուց հետո բազմաթիվ անգամներ տեսել է և Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն է պատասխանել իրեն ուղղված հարցերին”: Իսկ թե ինչու՞ չի կատարում իր խոստումները,  և ինչու՞ չարդարացրեց ժողովրդի սպասելիքները երբ իշխանափոխություն էր խոստանում հարցը Արմեն […]

Ռուստամյանն անեկդոտ հիշեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսօր ներկայացնելով խմբակցության տեսակետը ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ անեկդոտ պատմեց, թե մի մարդ ավտոբուսից իջնում է առանց տոմսի, մեկը գալիս է և այդ մարդուց պահանջում է ավտոբուսի տոմսը ցույց տալ: ՛՛Մարդը պատասխանում է, թե ինչ ավտոբուսի տոմս, ինքը ավտոբուս չի նստել: Մյուսը շարունակում է պնդել, որ ավտոբուս […]

ԵԽԽՎ-ից ակնկալիքներ ունենալ պետք չէ

”Կապրենք, կտեսնենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասյորը հայամետ է: Հարությունյանը նշեց, որ ԵԽԽՎ նախագահի այց Հայաստան չի սպասվում, սակայն ի պաշտոնե նա այցելելու է Ադրբեջան: ՛՛Հայկական կողմի հետ առանձին կոնտակտներ չեն եղել, ինձ հետ են եղել, դեռ կնախընտրեի այդ մասին չխոսել, բնականաբար՝ դրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների […]

՛՛300 միլիոն դոլարն ուզում եք սպիսատ անեք՛՛. Զոհրաբյանը ՛՛բլիժնի բոյ՛՛ է մտնում

՛՛Գազային պայմանագրերի՛՛ մութ կողմերը բացահայտելուն ուղղված ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի շուրջ քիչ առաջ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Երեկ այստեղ բարձրացվեց շատ կոնկրետ նախագիծ, որը պարունակում է շատ կոնկրետ հարցեր, բայց մեծամասնության որոշ պատգամավորներ իրենց ելույթներում փորձեցին ուղղակիորեն խեղաթյուրել բարձրացված հարցի բովանդակությունը՝ այն տեղափոխելով բոլորովին […]

Գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը ԼՂ հարցում չեն համընկնում. քաղաքագետ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը: Ըստ քաղաքագետի` Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի Ազգային ժողով,  քննարկվի, ապա նոր ստորագրվի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ