Հունվարի 5-ից մեկնարկում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը
Վաղը՝ հունվարի 5-ին, երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից, Հայ առաքելական եկեղեցիներում կսկսվի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց […]