21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հավաքի վեշերն ու գնա”. պատգամավորը՝ վարչապետին

 ՛՛Մեզ ոչ մեկ չի կարող խանգարել, ԲՀԿ-ին ոչ մեկ չի կարող խանգարել իր ծրագրերն իրականացնելու համար՛՛,-այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ով է փորձել ԲՀԿ-ին խոչընդոտել: Նշենք, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր. ՛՛Մի քանի դատարկ դհոլներ, որոնք պատվեր կատարելով, իհարկե, իրենց ընտանիքի գոյատևման համար են դա կատարում, բայց մենք գիտենք, որ դա պետք է հաշվի չառնենք, որովհետև, տեսնելով այս համախմբումը, նրանք պետք է փորձեն սեպ խրել՛՛: ՛՛Գագիկ Ծառուկյանը միշտ աշխատել է, ինչ խոստում տվել է, արել է, սա եղել է  ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի պրինցիպը՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե ինչ կարելի է  սպասել այս հանդիպումներից, պատգամավորը պատասխանեց. ՛՛Եթե ժողովուրդը գտնի, որ կառավարությունը չի արդարացնում իր հույզերը, կխզի իր պայմանագիրը կառավարության հետ, բարձրագույն իշխանությունը մեր երկրում ժողովուրդն է՛՛:

Հետաքրքրվեցինք` արդյոք նման կերպ են մտածում նաև նախագահի գործունեության մասին, այսինքն՝ նրա հրաժարականը ևս պետք է պահանջել, Խաչատրյանն արձագանքեց. ՛՛Հարցն այսօր կառավարության հետ է դրված, նա այսօր ոչ մի ծրագիր չի իրականացրել, որոնք վերջին տարիներին իր վրա են դրված, կառավարությունն է տնտեսական քաղաքականության մշակողն ու իրագործողը, իսկ նա ոչ մի ծրագիր չի իրագործել,  տնտեսական խնդիրներից է դժգոհում ժողովուրդը, իսկ ինչ պահանջ կունենան իրենց նշանակողներից, դա իրենց խնդիրն է, բայց տնտեսական խնդիրներից են դժգոհում՛՛:

Դիտարկմանը, թե փաստորեն պաշտոնյաների փոփոխության հարց են քննարկում, նա ասաց. ՛՛Դա պաշտոնյաների փոփոխության հարց չէ միայն. ցանկացած նոր վարչապետ, կառավարության անդամ ունենում է իր մոտեցումները, և երբ չի կարողանում կատարել դրանք, պիտի հավաքի իր վեշերն ու գնա, գա մարդը, ով կարող է խոստում տալ ու իր խոստումը կատարել: Նրանք վարձու չինովնիկներ են ժողովրդի կողմից, չի արդարացնում, հեռացնում ես գործից ու ուրիշին ես ընդունում գործի, սա է, իսկ եթե դիմակայեն, եթե չհեռանան, կխախտեն  Սահմանադրությունը՛՛:

Հարցին, թե եթե վարչապետի փոփոխություն եղավ, ում են իրենք առաջարկելու որպես վարչապետ, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. ՛՛Ի՞նչ պարտադիր է մեկը մյուսից առաջ գցենք: Տեսնում եք իշխանության մոտեցումը, հենց մի հատ անուն ենք տալիս, սկսում են տատուց, պապից սկսած սաղ կենսագրությունը քրքրել, որտե՞ղ է հանկարծ մազերը ձախ սանրել, ի՞նչի համար նման բանի տակ դրվի մարդը, ես չգիտեմ, հավանաբար կա որոշակի մարդկանց քանակ, ովքեր երբ որ ծրագիրը մշակում են, գիտեն նաև հաջորդ քայլերը, դա պարտադիր չի, որ բոլորս հենց այսօր իմանանք, Վրաստանում նախագահի անունը վերջին պահին իմացան՛՛:

Հաջորդ քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կընդգրկվի օրակարգում, թե ոչ.

 ՛՛Քննարկումների արդյունքը  ցույց կտա՝ ինչ որոշում կկայացվի, հարցը միայն կառավարության հրաժարականը պահանջելը չէ, պիտի լինեն նաև հաջորդ քայլերը՝ ինչպես է լինելու մոտեցումը, առաջարկները ոնց են լինելու և այլն հարցեր են քննարկվում, քանի որ քննարկման փուլում են, հանրությանը տեղյակ չենք պահում, այդ թվում նաև մեզ, ինչ կա այդտեղ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ