19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Նոր շա՞նս Հայաստանին, թե…ի՞նչ կանի Ռուսաստանը

Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները շարունակելուն ուղղված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է ”Եվրոպական փաթեթ” անվանումը: Տեսակետ կա, որ սա Եվրոպայի պատասխանն է Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո ստեղծված իրավիճակին: Այդ փաթեթի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանով Եվրոպան […]

Աղջիկն իր մարմնից կտրել է նախկին սիրելիի անունով դաջվածքն ու այն նրան ուղարկել /ֆոտո/

26-ամյա Տորզ Ռեյնոլդսը ինքնուրույն ձեռքի վրայից կտրել է նախկին սիրելիի անունով դաջվածքի հատվածը: նրա սիրելին` Ստյուրատը քղջկան խաբել է` ասելով, թե տեղափոխվում է այլ երկիր եւ իրենք ստիպված են բաժանվել, բայց իրականում մնացել է Լոնդոնում եւ այլ կնոջ հետ սկսել հանդիպել: Իմանալով այս մասին` աղջիկը, ինքնուրույն, առանց անզգայացում անելու, կտրել է ձեռքի վրայից տղայի անունով […]

Կառավարությունը շարունակելու է աշխատել. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազորւյցում նիստի ավարտից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա մասնավորապես անդրադարձավ խորհրդարանական ոչ իշխանամետ 4 ուժերի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Ըստ Շարմազանովի նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա, եւ […]

Պուտինն անդրադարձել է Պլյուշենկոյի վնասվածքին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ի պաշտպանություն գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի: Նա չէր մասնակցել Օլիմպիական խաղերի անհատական մրցմանը մեջքի վնասվածքի պատճառով: ”Եվգենի Պլյուշենկոն իսկապես ունի մեծ խնդիր առողջության հետ կապված: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել”,-նշել է Պուտինը: Հիշեցնենք, որ Պլյուշենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Աստված չանի /վիդեո/

Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրազ Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ողջունեց ԵԿՄ առաջիկա համագումարը և անձամբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: “Ես աշխատել եմ գեներալի ենթակայության տակ: Մենք աշխատել ենք գիշեր-ցերեկ, արել ենք այն, ինչ պետք էր բանակին: Ոչ ոք չի կարող ասել, որ էտ գործը վատ ենք արել կամ թերացել ենք: Բանակի հիմքն ենք […]

Վարչապետի հետ

Այսօր “Օրինաց երկիր” կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ Երևանի ակտիվի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումներին, ավանդների վերադարձման և սոցիալական ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները […]

Անմեղությո՞ւն. թող կորչի. ճիշտ ժամանակին գնա՜ց գիշերն առաջին…

Մեղքերիս թողություն եմ տալիս, արձակում մազերիս պես երկար` ուսերիս: Թողություն տվողը բոլորիս պարտքերին սիրում է տաղեր ու կանանց` արձակված մազերով մեղքերի:   *** Ինչպես Միրիամը, ինչպես Ժաննան` կույս ես, ինչքան էլ խուժանանաս, երևակայես, թե ձախ ես գնում սրա-նրա հետ, էրեխով մնում, ուր էլ որ գնաս ու քանի անգամ, մեկի հետ կամ էլ ոչ միայն մեկի, […]

Բեքհեմը ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ/ֆոտո/

Հանրահայտ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը մեկնել է Ֆիլիպիններ հումանիտար առաքելությամբ: Նա ֆուտբոլ է խաղացել տեղի երեխաների հետ, ովքեր տուժել են թայֆունի հետեւանքով: Ընդհանուր առմամբ տուժել է 11 միլիոն մարդ. նրանց մեծ մասը Ֆիլիպինների բնակիչներ են: 530 հազար մարդ տարհանվել է: 

Առաջին անգամ երեխայի ծնողներ պաշտոնապես 3 հոգի են ճանաչվել

Կանադական Վանկուվեր քաղաքում առաջին անգամ մեկ երեխայի ծնող միանգամից երեք հոգի է ճանաչվել: Եւ դա դեռ վերջը չէ, երկրի օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի մինչեւ 4-ական մայրեր եւ հայրեր ունենալ: Այժմ  երեք ամսական Դելլան երկու մայրիկ ունի, ովքեր լեսբի զույգ են եւ մեկ հայրիկ, ով երեխայի կենսաբանական հայրն է: Լեսբի զույգը` Դանիելն ու Աննան, […]

Որ ապրանքները կթանկական /վիդեո/

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը գտնում է, որ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում գնաճը կլինի 1.5%, իրատեսական չէ: ”Մոտ 10%-ի սահմաններում կլինի գնաճը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:  Ըստ նրա` կթանկական դիզվառելիքը, գյուղմթերքը:   Մանրամասները` տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ