20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Դուք կիմանաք` ուր են. Շարմազանովը՝ Ջհանգիրյանին` ԲՀԿ-ից

Քիչ առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը “Մարտի մեկի” հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհագիրյանին հրավիրեց ամփոփիչ ելույթի: “Համեցեք, պարոն Ջհանգիրյան”,-աաց Շարմազանովը: Գագիկ Ջհանգիրյանը, նայելով ԲՀԿ-ի կողմը, հարցրեց՝ բա ո՞ւր են, չկան: “Դուք կիմանաք` ուր են: Լավ էլ ջերմ շփվում եք”,-արձագանքեց Շարմազանովը:

Յացենյուկը չի պատրաստվում թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին

Ուկրաինական “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ չի պատրաստվում դնել իր թեկնածությունը Ուկրաինայում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է Газета.Ru-ն: “Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում: Եւ հանձնում են պատգամավորի մանդատս”,- ասել է նա:

Ես գրկեցի Վարդանին…սեղմեցի կրծքիս. երկրպագուները շնորհավորեցին Վարդան Պետրոսյանին/վիդեո/

Այսօր լրացավ սիրված դերասան, անազատության մեջ գտնվող Վարդան Պետրոսյանի  ծննդյան 55 ամյակը: Դատապարտյալների հիվանդանոցի մուտքի մոտ բազմություն էր հավաքվել: Նրա երկրպագուները եկել էին թաց աչքերով: Հուսով են` մի օր կրկին բեմի վրա կտեսնեն պայծառ և լավատես Վարդանին, իրենց Վարդանին: ”Վարդան ջան, մենք քեզ սիրում ենք… եթե Վարդան Պետրոսյանը մեղավոր է, առաջին հերթին ինքը կպահանջի իր […]

Ինչ է կատարվել 2008 թվականի մարտի մեկին

”2008 թվականի մարտի մեկին կատարվել է հետևյալը՝ Հայաստանի իշխանությունները առաջին անգամ նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վա՛՛,-այսօր, ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեակետը ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը, ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ Վ. Յանուկովիչը լեգիտիմորեն ընտրված նախագահ էր, լեգիտիմորեն ընտրված էր նաև իրեն աջակցող “Ռեգեոնների” կուսակցությունը խորհրդարանում: Բայց Յանուկովիչը կորցրեց իր […]

Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է. Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանին

Այսօր խորհրդարանում 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունների ելույթների ժամանակ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնությանը, փորձեց գուշակել, թե ինչի մասին է խոսելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. “Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Գուշակություններ մի արեք: Գալուստ Սահակյանը խոսելու է […]

Ջհանգիրյանը, ով 1996թ-ի ընտրությունների գլխավոր կեղծողն է, այստեղ տղամարդավարի ասեր

 ”Քանի դեռ այս հանցագործությունը չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել, այն կրկնվելու պոտենցիալ ունի, առավել ևս, երբ բոլորը գիտեն, թե սոցիալ-տնտեսական ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը՛՛,-այսօր ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին ներկայացնելով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանը ՀԱԿ-ին հիշեցրեց, որ նման բաներ եղել են, երբ նրանք էին իշխանության և հորդորեց. […]

Ընթանում են մեկշաբաթյա դասընթացներ

Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը: Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում: Նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում և դրա շրջանակներում […]

Զոհրաբյանի մոտ նողկանք են առաջացրել

՛՛Հանձնաժողով ստեղծելու մասին ելույթներից շատերը իմ մոտ լվացվելու ցանկություն առաջացրեց: Դրանց մեջ քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր՛՛,-ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը ՀԱԿ խմբակցության նախագծի մասին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ հարցով հանձնաժողով, ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրբյանը: Ըստ նրա՝ այս հարցին քաղաքական ձևակերպում տալուց չարժե վախենալ, քանի որ հարցը և քաղաքական է, և իրավական, և ինչու ոչ` […]

“Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ”

Երբ Ազգային ժողովի նիստում ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, նրան տեղից ռեպլիկ արեց Ալեքսանդր Արզումանյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո նետեց.  ՛՛Նորմալ է, որ տարբեր խմբակցություններ ունենան տարբեր կարծիքներ: Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ, պարոն Արզումանյան: Դա բոլորիս է վերաբերում, միայն Ձեզ չէ, ըմբռնումով մոտենանք քաղաքական դեբատներին՛՛: 

Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Ֆուտբոլային վիճակագրությամբ մասնագիտացված հայտնի whoscored-ը կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Այնտեղ ընդգրկվել է նաեւ ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ ՛՛Զենիթի՛՛ դեմ խաղում հայ հարձակվողը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ