21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Այդ ժամանակ մեծ սիրով կհեռանա քաղաքականությունից /վիդեո/

ԲՀԿ համագումարից հետո լրագրողները պատասխանատուներից հետաքրքրվեցին` արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե իշխանություն: Վարդան Օսկանյանն ասաց, որ առջնորդ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ասված է: Իսկ ԲՀԿ-ն ”այլընտրանք” է, քանի որ բարձրացնում են այլընտանքային խնդիրներ եւ պահանջում են դրանց լուծումը:  Ներկայացնում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը. Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր […]

ԲՀԿ-ում գոհ են Օսկանյանից /վիդեո/

ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը բացարձակապես չի հակասում այն տեսակետներին, որոնք արտահայտվել են կուսակցության առաջնորդի կողմից: ” Այն, ինչ պարոն Ծառուկյանը ասել է մեր հարաբերությունների մասին հատկապես  Ռուսաստանի հետ, դա կուսակցության դիրքորոշումն է։ Դժվար լինի մեկը, ով այլ կերպ մտածի: Հայաստանը ՌԴ-ի […]

Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԿՄ համագումարի նախագահ ու վարչոթյան կազմ ընտրելուց հետw նախ շնորհավորեց վարչության բոլոր անդամներին` նորից այդ մեծ պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, ապա պատասխանեց ներկաների հարցերին: Երիտասարդ աղջիկներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը: Սերժ Սարգսյանի խոսքով` տեւական ժամանակ է` կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում նախորդ տարվա արդյունքները, ու բոլորն էլ […]

Խոշոր ավտովթարի արդյունքում 10 հոգի է մահացել /ֆոտո/

Ռուսաստանում` Լենինգրադյան շրջանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել բեռնատարն ու երթուղայինը, տեղեկացնում է РИА Новости-ն: Վթարի արդյունքում 10 հոգի է մահացել, բոլորը երթուղայինի ուղեւորներն են եղել: Ընդհանուր առմամբ, երթուղայինում 12 հոգի է եղել: Ոստիկանները պարզել են, որ մահացածների թվում երեխաներ չկան: Մանրամասները ճշտվում են:

Ավարտվեց Մխիթարյանի խաղային անկումը. Bundesliga.com

Bundesliga.com-ը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին, ով Բրեմենում ընդհատեց 1066 րոպե տեւած գոլազուրկ շարքը: ”Նա 21 րոպե հետո նաեւ երկրորդ անգամ տխրեցրեց մրցակցի դարպասապահ Ռաֆայել Վոլֆին: Մարկո Ռոյսի հիանալի փոխանցումից հետո “Վերդերը” փրկվելու ոչ մի շանս չուներ: Հանդիպումից հետո Հենրիխը ճանաչվեց Բունդեսլիգայի 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: “Գիտենք, թե ինչի է նա ունակ, սակայն դրա մասին […]

Աշխարհում տարեկան 90.000 երեխա է մահանում քաղցկեղից

Այսօր` փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Համաձայն վիճակագրության` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության 3-4% աճ: Խոսքը, սակայն, չի վերաբերում մանկական քաղցկեղին: Այս դաշտում թվերը մոտավորապես կայուն են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, […]

Դեռ 30 տարի ծառայելու եմ. գեներալ Մանվելը վերընտրվեց

ԵԿՄ համագումարում ելույթներից հետո ընտրվեց վերահսկիչ հանձնաժողովը: Նախքան այդ ներկայացվեց նախորդ տարվա ԵԿՄ-ի հաշտվետվությունը եւ այն եւս ընդունվեց: Ապա ընտրվեց ԵԿՄ վարչության կազմը, այդ թվում են` Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը, Արամ Մարգարյանը, Արմեն Մխիթարյանը, Կարեն Գրիգորյանը, Էդիկ Մինասյանը, Մարատ Կետիկյանը, Սամվել Ալեքսանյանը, Արամ եւ Արմեն Սարգսյանները եւ այլք: Վարչության կազմը ընտրելուց […]

Ծառուկյանի համագումարը մեկնարկեց դժգոհությամբ

ԲՀԿ փակ համագումարին մասնակցող լրագրողները “անակնկալի”` եկան տեսնելով ԲՀԿ մամուլի կենտրոնը: Քաղցրավենիքով ու հյութերով լի սեղաններ, սակայն աշխատանքային պայմաններ չկան: Լրագրողներից յուրաքանչյուրը փորձում էր իր գլխի ճարը տեսնել՝ գտնելու մի քանի քառակուսի մետր,  աշխատելու համար: Ի դեպ, փակ նիստից հետո լինելու է ասուլիս: Ըստ կազմակերպիչների` նիստը կարճ է տեւելու: Համագումարը տեղի է ունենում ԲՀԿ գրասենյակում:

Ռուսաստանում կարգելեն մանկական գեղեցկության մրցույթները

Ռուսաստանի Պեդդումայի մի շարք պատգամավորներ օրինագիծ են մտցրել, համաձայն որի` անհրաժեշտ է արգելել երեխաների շրջանում գեղեցկության մրցույթներ անցկացնելը, գրում է Forbes.ruժ-ն: Ըստ նրանց` նմանատիպ մրցույթներն ազդում են երեխաների թե հոգեբանության, թե առողջության եւ թե բարոյական զարգացման վրա: Երեխաներին նման մրցույթների մեջ ներգրավելու դեպքում այսուհետ մարդիկ կտուգանվեն 4-5 հազար, իսկ մրցույթների կազմակերպիչները` 40-50 հազար ռուբլիով:

Շինություն է փլվել. կա զոհ

Լոնդոնի կենտրոնում շինություն է փլվել, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է INTERFAX.RU-ն: Մահացած կինը փլուզման պահին գտնվելիս է եղել իր մեքենայում` շինության կողքին: Թե ինչի հետեւանքով է փլուզվել շինությունը, առայժմ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված