15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Օսկանյանը նոր կուսակցություն չի ստեղծում

՛՛Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները: Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես […]

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

 Մայրաքաղաքում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով  բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաև […]

Դավութօղլուի այցը շոու է. թուրքագետ

 Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցին Հայաստան` թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Դավթօղլուի այցը կրում է շոուի բնույթ: “Անկախ նրանից, թե Դավութօղլուն ինչ հանդիպումներ կունենա Հայաստանում, աշխարհում քննարկվելու է այն հարցը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Դավութօղլուի […]

Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Երեկ չէ մյուս օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա 3-րդ եռամսյակում աճել է 3.6%։ Սա եռամսյակային աճի ռեկորդներից մեկն է վերջին 9 տարիների համար։ Չինաստանի տարեկան տնտեսական աճն էլ ճշտվել է. 7.8%։ Մինչդեռ ՀՀ 2014թ բյուջեն ներկայացնելիս վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ […]

Ջուր չի լինելու

  “Երևան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ “Գառնի-Երևան” ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 9:00-18:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Կենտրոն վարչական շրջանի  Ալեք Մանուկյան 17,  Տիգրան Մեծ 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկի, Բեռնակիրների, Սևանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա […]

Մաքսային միություն չկա` հեքիաթ է.Արշակ Սադոյան/վիդեո/

“Ազգային Ժողվրդավարների միություն” դաշինքի նախագահ Արշակ Սադոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` գնահատական տվեց Հայաստանում տեղի ունեցող ներքին զարգացումներին: Այն համեմատելով Ուկրաինայում տեղի ունեցող  ակտիվ զարգացումների հետ ընդդիմադիր գործիչը նկատեց.” Մեր ժողովւորդը ինչի է այսպես պասիվացել, մի գուցե 88-ից հետո դեռ հոգնացությունը չի անցել:Շատ ցավում եմ, որ համաժողովրդական պասիվության պայմաններում շատ երկրներ սկսել են վերևից […]

Պատրաստվում է նախագահական ընտրություններին /վիդեո/

՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամների ներկայացման ասուլիսին Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում իրենք ևս թեկնածու կունենան: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք հենց Փաշինյանը կլինի այդ թեկնածուն:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այս նոր շարժումը պահանջելու է իշխանափոխություն և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՛՛Մենք հասնելու ենք իշխանության փոփոխության, ոչ թե պահանջելու ենք, […]

Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա. Արթուր Բաղդասարյան

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ”ՌՈՍՏԵԽ” կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի պատվիրակությանը` Ալեքսեյ Իվանովի գլխավորությամբ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության շրջանակում ստորգրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում “ՌՈՍՏԵԽ”-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք […]

Ադրբեջանի ներկայացուցիչը կգա Երեւան

Ադրբեջանը կմասնակցի Երեւանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը հայտնել է, որ նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն, գրում է apa.az-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ