21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանդիպեն, որ ի՞նչ անեն

Այսօր կայացած ասուլիսում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ակնկալում է 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպում:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ինչ-որ բան կարող է փոխել ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը: ՛՛Հանդիպման փաստը չպետք է վերածել շոուի, 4 ուժերի ղեկավարները հանդիպում են, երբ ինչ-որ կարևորագույն կետում կարևոր փաստաթուղթ պետք է ստարագրել՛՛,-ասաց նա:

Մասնավորապես Բադալյանը հիշեցրեց, որ ականտես ենք եղել 3 ուժերի ղեկավարների /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/ հանդիպմանը, երբ նրանք ստարգրում էին կոալիցիոն պայմանագիրը: ՛՛Ահա այդ ժամանակ է կարևոր 4 ուժերի ղեկավարների հանդիպումը, քանի որ նրանք ստորագրում են մի փաստաթուղթ, որով ձևավորվելու է ապագա կառավարությունը: Այսինքն՝ այս հանդիպման գագաթնակետը հանդիսանում են չորս ուժերի ղեկավարները, իսկ 4 ոչ իշխնական ուժերն այս պահին բանակցական գործընթաց են իրականցնում  կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, և այս փուլում հանդիպեն, որ ի՞նչ անեն՛՛,-շեշտեց նա:

Փորձագետի խոսքով՝ այս փուլում ցանկացած փաստաթուղթ  կարող են ստորագրել կուսակցության համապատասխան ներկայացուցիչները և ոչ թե առաջնորդները: ՛՛Ուղղակի չորս ուժերի ղեկավարները կարող են հանդիպել ու ստորագրել միայն այն ժամանակ, երբ իրենց կողմից սկսած գործընթացը հաջողությամբ է ավարտվել, և կառավարությունը հրաժարական է տվել, և իրենք են ձևավորելու նոր կառավարություն, ամեն ինչ արդեն հստակ է, վարչապետի անձն ու կառավարության անդամները:

Այդ ժամանակ իմաստ կունենա նրանց ղեկավարությամբ հաստատելու այդ գործընթացը, իսկ հիմա քանի որ չեն հասել դեռ արդյունքի, հանդիպեն, որ ի՞նչ անեն, ընդամենը շուո, որ լրագրողները կամ մյուսները տեսնեն, որ հանդիպեցին, պետք չէ քաղաքական գործընթացները շոուի վերածել՛՛,-եզրափակեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ