”Լինել սրտացավ՛՛

Փետրվարի 19-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացիկ փուլի պահանջները և նշեց, որ ոստիկանության ղեկավարության առաջադրած սկզբունքներն ընդհանրական են բոլոր տարածաշրջանների համար՝ ոստիկանական ծառայության հետ անհամատեղելի երևույթների բացառում, կանխարգելիչ աշխատանքների ակտիվացում, հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովում, ոստիկանության […]