17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ընթանում են մեկշաբաթյա դասընթացներ

Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը: Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում: Նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում և դրա շրջանակներում […]

Զոհրաբյանի մոտ նողկանք են առաջացրել

՛՛Հանձնաժողով ստեղծելու մասին ելույթներից շատերը իմ մոտ լվացվելու ցանկություն առաջացրեց: Դրանց մեջ քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր՛՛,-ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը ՀԱԿ խմբակցության նախագծի մասին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ հարցով հանձնաժողով, ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրբյանը: Ըստ նրա՝ այս հարցին քաղաքական ձևակերպում տալուց չարժե վախենալ, քանի որ հարցը և քաղաքական է, և իրավական, և ինչու ոչ` […]

“Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ”

Երբ Ազգային ժողովի նիստում ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, նրան տեղից ռեպլիկ արեց Ալեքսանդր Արզումանյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո նետեց.  ՛՛Նորմալ է, որ տարբեր խմբակցություններ ունենան տարբեր կարծիքներ: Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ, պարոն Արզումանյան: Դա բոլորիս է վերաբերում, միայն Ձեզ չէ, ըմբռնումով մոտենանք քաղաքական դեբատներին՛՛: 

Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում/ֆոտո/

Ֆուտբոլային վիճակագրությամբ մասնագիտացված հայտնի whoscored-ը կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Այնտեղ ընդգրկվել է նաեւ ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ ՛՛Զենիթի՛՛ դեմ խաղում հայ հարձակվողը դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը:

Նույն կարծիքի՞ն է օլիգարխների մասին

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը դեմ է, որ ՛՛մարտի մեկն՛՛ ուսումնասիրող դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Այսօր Նիկոյանը՝ հիշեցրեց, որ ինքը նախորդ հանձնաժողովի նախագահն էր` նշելով, որ փորձագիտական խմբի մասնավոր զեկույցները հանձնաժողովն իր որոշմամբ դարձրել է պաշտոնական: Նիկոյանը սա կարևորեց ու կրկին հիշեցրեց, որ իրենք առաջարկում էին ՀԱԿ-ի գործիչներին այն ժամանակ […]

Երիտասարդ ՀՀԿ-ականները նշեցին Վարդանանց տոնը

 Փետրվարի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ «Եռաբլուր» պանթեոնում նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցն ամեն տարի նշում է Վարդանանց տոնը։ «Մենք առանձնահատուկ դեր ենք տալիս այս միջոցառմանը, քանի […]

Յանուկովիչն առաջվա նման իրեն Ուկրաինայի օրինական նախագահ է համարում

Վիկտոր Յանուկովիչն իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահը: Այդ մասին ասված է Յանուկովիչի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է РИАНовости–ն: “Առաջվա նման ինձ Ուկրաինայի օրինական նախագահ եմ համարում, ով ընտրվել է օրինական կերպով` ժողովրդի ձայների միջոցով”,- ասված է հայտարարության մեջ:

Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում

՛՛Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և նման ցանկություն չունենք՛՛,-այսօր ԱԺ նիստում արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին՝ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ”Ձեր ցանկությամբ չենք կարող այդպիսի դատ անել երկրի առաջին նախագահին, և ընդհանրապես՝ ՀՀԿ ֆրակցիան երբեք իրեն դատախազի ֆունկցիաներ չի վերապահում: Դուք բոլորին ուզում եք դատեք, դա դատախազների լիազորությունն է՛՛,-հավելեց […]

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432  գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել: Զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես, […]

Գնացեք, Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք. Մանուկյանն՝ ի պաշտպանություն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՛՛մարտի մեկի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ իր ելույթը սկսեց Ալեքսանդր Արզումանյանի ելույթի մասին դիտարկումով: Դիմելով Արզումանյանին, ով ասել էր, որ բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ մյուս խմբակցությունները պատասխանատու են ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերի համար, Մանուկյանն ասաց. ”Ձեր նշած երկու խմբակցությունները երկու տարի առաջ իշխանության մեջ էին, և եթե այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ