09 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Քեյթ Միդլթոնը երկվորյակների է սպասում

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին հղի է եւ այս անգամ երկվորյակ երեխաների է սպասում: ԶԼՄ-ները գրում են, որ Քեյթը կրկին սկսել է ազատ ոճի հագուստ կրել ու վերջերս էլ ասել է, որ շատ է ցանկանում եւս մեկ երեխա ունենալ: Լրատվամիջոցները տեղեկություններ ունեն, որ Քեյթն ու արքայազն Ուիլիամը զույգ երեխաներ են ունենալու […]

Քննարկել են

Այսօր Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը: Քաղաքական խորհուրդը լսել է ՕԵԿ գլխավոր քարտուղարի զեկույցը Երևան քաղաքի վարչական շրջաններում ՕԵԿ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների մասին: Քաղխորհրդում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական մի շարք այլ հարցեր ևս:

Ոստիկանապետը Աստվածաշունչ նվիրեց Քաջարանի քաղաքապետին /վիդեո, ֆոտո/

Մարտի 13-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արժանացավ Քաջարանի  քաղաքապետարանի “Արցախյան ազատամարտ” ոսկե մեդալի: Իր հերթին ոստիկանապետը “տակ” չմնաց. նա շնորհավորեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին ծննդյան օրվա առթիվ եւ նվիրեց Աստվածաշունչ: Ի դեպ, Վարդան Գեւորգյանը Գասպարյանի մարտական ընկերն է: ՀՀ ոստիկանապետի սյունիքյան այցի մանրամասները մեր գործընկեր՝ “Խուստուփ ԹԻՎԻ”-ի տեսանյութում:

Երկվորյակները մահացել են միեւնույն ճանապարհի վրա` 18 տարվա տարբերությամբ

Իլլոնեյսում 29-ամյա Սառա Սանագանը մահացել է ավտոճանապարհային պատահարի արդյունքում: Նա մահացել է միեւնույն ճանապարհի վրա` մի քանի մետրի տարբերությամբ, որտեղ 18 տարի առաջ մահացել էր Սառայի երկվորյակ քույրը: Քերին մահացել էր 1996 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր: Այն ժամանակ նրան վրաերթի էին ենթարկել:

“Միմին” օգնում է՝ գոյատևել /վիդեո/

Չգիտես ինչու վերջերս շների թեման մեր խմբագրությունում ակտիվացել է: Այսօր էլ “Միմին” էր Henaran.am-ի խմբագրություն: Նա ծաղկեզամբյուղը դրեց դռների մոտ և կամացուկ հաչաց: Թե ինչ էր ուզում ասել Միմին` լավ չհասկացանք, բայց քիչ հեռվում կանգնած տղամարդը, որը հավանաբար նրա տերն էր ասաց. “Աշխարհի ամենալավ շնիկն է Միմին, նա 4 տարեկան է և արդեն 2 տարի ինձ […]

Մարտի 22-ին մայդանը չի՞ բացառվում

՛՛Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված, չեմ էլ բացառում: Բոլոր դեպքերում մեր գործողությունները չեն կասեցվելու, անկախ նրանից նիստեր կլինեն, թե ոչ և Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում արտահերթ նիստ հրավիրելը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տեսակետը, թե ԱԺ նիստերի օրերը փոփոխվել են, քանի որ փորձում են […]

Կրքոտ երկրպագուհին սիրելի ֆուտբոլիստների խաղին մերկացել է /վիդեո/

Իտալական ”Նապոլի” ֆուտբոլային ակումբի կրքոտ երկրպագուհի Մարիկա Ֆրուսցիոն դիտել է իր սիրելի թիմի եւ ”Ռոմայի” միջեւ հանդիպումը մերկ: Միգուցե դա է օգնել իր սիրելի թիմին հաղթել 1-0 հաշվով, կատակում են մասնագետները: 

Երեխային պանրով բուտերբրոդի համար դուրս են արել մանկապարտեզից

Օնտարիոյում երկու տարեկան աղջնակին դուրս են արել մանկապարտեզից, քանի որ նա իր հետ պանրով բուտերբրոդ է բերած եղել: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ իրենց մանկապարտեզում խստիվ արգելված է կողմնակի սնունդը: Պատճառն այն է, որ երեխաներից շատերը սննդային ալերգիա ունեն, եւ դրսից բերված սնունդը կարող է վնասել նրանց:

“Նա ով ա…. “. պատգամավորը հունից դուրս եկավ /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նյարդայնացավ: Նրան զայրացրեց այն հայտարարությունը, որ Ազատ Արշակյանը կարծում է, թե’ Ռուսաստանն է թելադրում թե Հայաստանի  իշխանությանը, թե’ ընդդիմությանը: “Ազատ Արշակյանն ով ա, որ ես իրա ասածները մեկնաբանեմ”,- հունից դուրս եկավ  Բադեյանը: Շարունակությունը տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ