21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սահմանադրական դատարանը փոխում է լեզվի մասին ավանդական պատկերացումները

Սահմանադրական դատարանի կայքում կարդում ենք ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ, մասնավորապես տարբեր մեկնաբանությունների արժանացած այս հատվածը. «…սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը»:

Սա մեկնաբանվեց այնպես, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմերն ուժի մեջ են մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը: Բայց…

Եթե պետք է ասվեր, որ մնում են ուժի մեջ, հնարավո՞ր չէր ասել ոչ թե «ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 30-ը», այլ «ուժը կորցնելու սկզբնաժամկետ սահմանել սեպտեմբերի 30-ը», կամ «ուժի մեջ թողնել մինչև սեպտեմբերի 30-ը», կամ «ուժը կորցրած համարել սեպտեմբերի 30-ից սկսած»:

Սա կարևոր է, որովհետև լեզվի տեսակետից ՍԴ տրված ձևակերպումը՝ «…սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը», նշանակում է, որ այդ նորմերի՝ ուժը կորցրած ճանաչվելու վերջին օրը սեպտեմբերի 30-ն է: Դրա համար էլ ՍԴ-ն ժամանակ է տալիս Կառավարությանն ու ԱԺ-ին փոխելու այդ նորմերը, որպեսզի դրանք սեպտեմբերի 30-ից հետո Չշարունակեն մնալ որպես ուժը կորցրած, այսինքն՝ դառնան սահմանադրությանը Չհակասող, այն է՝ օրինական:

Հ.Գ. Թեպետ կիսագողական մտածողության մեր երկրում ամեն ինչն էլ մեկնաբանման հարց է, մեկ ա՝ ճիշտ չկա: 

Մովսես Դեմիրճյանի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ