06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ցնցակաթված Նաիրա Զոհրաբյանից

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսնակ Արթուր Միսակյանը ցնցակաթված է ստացել  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերից:  ՞“Ես հասկանում եմ, որ 4 քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդների միացյալ հանրահավաքը ցնցակաթվածի մեջ է գցել իշխանությանը եւ նրանց սպասարկող տարբեր կալիբրի պուճուրիկ գործիչների…”: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն […]

Մասնակցել է գյուղնախարարը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների եւ մոտեցումների անհրաժեշտության […]

Սաուդյան Արաբիան դեմ է Իրանի` “Ժնեւ 2”-ին մասնակցելուն

Սաուդյան Արաբիան դեմ է արտահայտվել Իրանի մասնակցությանը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված “Ժնեւ 2” համաժողովում: Պատճառն այն է, որ Իրանը հրապարակավ կողմ չի եղել Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելուն: Հիշեցնենք, որ համաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը:

Արամ Mp3-ն Եվրատեսիլում ելույթ է ունենալու մայիսի 6-ին

“Եվրատեսիլ 2014” մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի “Մեծ հնգյակ”  […]

Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ

 “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո: “Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր: Եթե 2012 թվականին […]

Մոուրինյոյին կվիրահատեն

Լոնդոնի ՛՛Չելսիի՛՛ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա պահին գտնվում է հիվանդանոցում, ուր նրան վիրահատություն է սպասում: Sky Sports-ը նշում է, որ պորտուգալացի մասնագետը արմունկի խնդիրներ ունի: Ըստ աղբյուրի, Մոուրինյոյի արմունկը ջարդվել է եւ այդ պատճառով նրան վիրահատություն է սպասվում: Թե երբ մասնագետը կարող է վերադառնալ աշխատանքի, չի նշվում:

Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը ՝ անխուսափելիորեն պատժվելու է. Հ. Նաղդալյան

     Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր երիտասարդ զինվորի ` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին  եւ կարեւորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել եւ բարձրաձայնել ՝ երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում: Նաեւ փա՛ռք ու պատիվ Հայոց […]

Մայդանում հեռուստալրագրողուհի է վիրավորվել

Ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի լրատվական բաժնի լրագրող Նատալյա Պիսնյան ոտքից վիրավորվել է Կիեւի կենտրոնում, որտեղ շարունակվում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումները, գրում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ երեկվանից շարունակվող բախումների արդյունքում 100 ոստիկան է վիրավորվել, որոնցից 61-ը հոսպիտալացվել է: Ավելի վաղ նշվել էր նաեւ, որ այլ լրագրողներ եւս վնասվածքներ են ստացել` Известия թերթի […]

”Հաղթեցինք չէ՞”. Ռոբերտ Քոչարյանին /վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը երեկ վերանայել է ”Օտարում” ֆիլմը, որտեղ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պատմում են, թե ինչպես են աքսորվել իրենց տներից: ”Վերանայեցի` ինչպես տեղահանեցին այդ ժողովրդին, սպանեցին, դուրս քշեցին, էվակուացրին Հյուսիսային պողոտայի ժողովրդին, և զուգահեռ ցույց են տալիս Ռոբերտ Քոչարյանին, ով բացմանն ասում է` հաղթեցինք չէ՞, տեսնես ո՞ւմ է հաղթել, ի՞նչի հաշվին”,-այսօր լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ