19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Թող գան, ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում. Սահակյանը՝ Գառնու տաճարից

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է Գառնու տաճարի տարածքում սրճարանի կառուցմանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ասուլիսում: ՛՛Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևէիցե բան անել, որովհետև նախ տաճարի շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի՛՛: Դիտարկմանը, որ Մշակույթի […]

Նոր հիվանդություն՝ սեքսուալ հողի վրա/վիդեո/

Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթալոգ Սևադա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական կյանքի խանգարումներից առաջացած նոր հիվանդության մասին: “Սեռական կյանքի խոչընդոտ է հանդիսանում աշխատանքային կենսակերպի խիստ ծանրաբեռնված լինելը: Հայտնաբերվել է նոր հիվանդություն, որը սեքսուալ խանգարուների տեսակ է… ”,-նշեց Սևադա Հակոբյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

ՀԱԿ-ը հանդիպեց ԵՄ ներկայացուցիչների հետ

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում […]

Նեյմարը թույլ չի տվել դուրս հանել խաղադաշտ մտած երեխային եւ լուսնկարվել է նրա հետ/վիդեո,ֆոտո/

Բրազիլիայի հավաքականի եւ ”Բարսելոնայի” հարձակվող Նեյմարը Հարավ-աֆրիկյան հանրապետության հավաքականի հետ խաղից հետո թույլ չի տվել մարզադաշտի աշխատակիցներին դուրս հանել խաղադաշտ ներխուժած փոքրիկ տղային: Նա լուսանկարվել է երեխայի հետ եւ լուսանկարները տեղադրել Instagram-ի իր էջում:

Բաղդասարյանը ընդգծել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել “Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, […]

Միայն 2 օր և Սահակյանը հանրահավաք կարող է անել

՛՛Ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ցանկացած կուսակցություն, նախագահական ընտրություններին պիտի ակտիվանա, ինչ վերաբերում է, որ մենք այսօրվանից չենք հայտարարում մեր թեկնածուի մասին, անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա ու մենք նախագահ չենք որոնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀԿ-ը չի հայտարարում, թե ով է լինելու իր հաջորդ […]

Ոստիկանապետն այլ պաշտոնի՞ է գնում

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ղեկավարի միասնական քննչական կոմիտեի աշխատանքը՝ ազատվելով ոստիկանապետի պաշտոնից:  Նշենք, որ Գասպարյանը ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն  քննչական դպրոցը, ժամանակին աշխատել է քննիչ եւ ծանոթ է քննչական գորածառույթներին: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանին հոգեհարազատ է նաեւ օպերատիվ աշխատանքը: Փորձեցինք լուրը ճշտել ոստիկանությունից: Հանրության հետ կապերի եւ լրատվության […]

՛՛Վախեցած նստել եմ՛՛

 ՛՛Չեք տեսնո՞ւմ դեմքս՝ վախեցած նստել եմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ը վախեցած է: ՛՛Սա վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր, որովհետև չի կարելի ժողովրդին հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք: Ժողովրդին չի կարելի նեղ […]

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պտմվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։ ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ “Նման միջոցառումներն են […]

Ինչու՞ չեն բղավում “Հանրապետականի” կանայք /վիդեո/

ԱԺ-ի պարբերաբար թեժացող կրքերի կիզակետում հայտնվում են ինչպես տղամարդ՝ այնպես էլ կին պատգամավորները: Խորհրդարանական ակտիվությամբ եւ այսպես ասած` “հաթաթաներով” առավել հայտնի են ընդդիմադիր կին պատգամավորները: Իշխող կուսակցությունը ներկայացնող կանայք առավել համեստ են. զերծ են մնում ավելորդ տեսարաններ սարքելուց ու բղավելուց: Ինչու՞ չեն բղավում “Հանրապետականի” կանայք՝  հարցով Henaran.am-ի թղթակիցը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ